Վիտալի Բալասանյանը այնպիսի «բոլոլա» է սարքել, որ Բակոն ու Սերժը այլևս չեն զանգում Վիտոյին. մանրամասներ

«Հրապարակ» թերթը գրում է.

««Վիտալի Բալասանյանը մտնում է ընտրարշավի մեջ՝ նրա սկանդալային հարցազրույցն այդ տրամաբանության մեջ պետք է դիտարկել…

Վիտոն դիրքավորվում է, այսօր էլ ասուլիս է տալիս»,- ասաց ղարաբաղյան աղբյուրը…

Ինչպե՞ս են ընդունել Արցախում նրա հարցազրույցը…

«Դավիթ Բաբայանն արդեն խոսել է, Արցախում առանձնապես հակված չեն, որ էդպես սուր խոսվի, մտահոգությունների մասով կիսում են նրա տեսակետը,

բայց անգամ նրա շատ կողմնակիցներ զարմացած են` մի քիչ պերեդոզ էր,

մտածում են` կա՛մ վիճակը շատ օրհասական է, որ Վիտոն էդպես է խոսում, կա՛մ էլ նախընտրական դե-մարշ է իրականացնում…

Ի դեպ, նեղ շրջանակում Վիտոն ասում է, որ հարցազրույցից հետո ո՛չ Բակոն, ո՛չ Սերժն իրեն այլևս չեն զանգում»…

Իսկ Վիտոն կարձագանքի՞ ՀՀ ԱԱԾ կանչին, կգա՞ հարցաքննության…

«Իհարկե՝ ոչ. իրեն փաստաթղթերով կանչում են Մարտի 1-ի գործով, սակայն դե ֆակտո ՊՊԾ-ի գործով, չի բացառվում, որ մեղադրյալ ճանաչեն․

Պավլիկ Մանուկյանը ցուցմունք է տվել, որ ՊՊԾ գնդում իր ոտքին Վիտոն է կրակել»…

Ասում են՝ ԱԱԾ-ն կգա Արցախ` հարցաքննության, հնարավոր համարո՞ւմ եք.

«Կերևա»»…