Թե ինչպես Էրիկը՝ Ռիտայի օգնությամբ, խուսափեց ծառայությունից

Թե ինչպես Էրիկը՝ Ռիտա Սարգսյանիի օգնությամբ, խուսափեց ծառայությունից…

LosArmNews.com-ը գրում է.

Հայ հայտնիներից շատերը չեն ծառայել Հայոց բանակում, սակայն նրանցից քչերն են ընդունում այդ փաստը կամ բացահայտ խոսում այդ մասին…

Արտերկրում կրթություն ստանալու, պարտադիր ժամկետային զինծառայության տարիներին երկրից բացակայելու կամ որևէ այլ երկրի քաղաքացիություն ձեռք բերելու սցենարներով ծառայությունից խուսափելը մեզանում արդեն նորություն չէ…

Զարմանալի ու պարադոքսալ է այն իրողությունն, ինչի մասին պատրաստվում ենք այժմ խոսել…

Երգիչ Էրիկ Կարապետյանը մեկն է այն տասնյակ հայտնիներից, ովքեր չեն ծառայել ՀՀ ԶՈՒ-ում. սա կլիներ տրամաբանական, եթե հիմնված լիներ երգչի այդ պահին Վրաստանի քաղաքացի լինելու փաստի վրա…

Մինչդեռ «հայրենասիրությամբ» տոգորված Էրիկին այս հիմքով ծառայությունից ազատվելը չի բավարարել…

Էրիկն, ով բաց չի թողնում և ոչ մի առիթ հաճոյանալու վերին էշելոնի ներկայացուցիչներին ու շատ լավ զգում է, թե որտեղից է փչում քամին, այս հարցում էլ իրեն չի կորցրել,

դեռ ավելին՝ գերազանցել է շատ հայտնիների, ում հասարակությունը մեղադրում է «վերևներին քսմսվելու» մեջ…

LosArmNews.com կայքի տեղեկություններով՝ իր ծառայության տարիներին և այժմ լինելով Վրաստանի քաղաքացի՝ Էրիկը խնդրել է նախկին նախագահ Սերժ Սարգսյանի շոուբիզնեսին մոտ կանգնած տիկնոջը՝

հովանավորել իրեն՝ ձեռք բերելու նաև ՀՀ քաղաքացիություն, բայց ծառայության չմեկնելու…

Ցուցադրական հայրենասիրության այս պոռթկումը, բնականաբար, բարձր է գնահատվել նախագահի երաժշտասեր տիկնոջ կողմից,

ու Էրիկը կարողացել է պարպել Հայաստանի Հանրապետության քաղաքացի դառնալու իր մեծ ցանկությունը…

Արարողակարգային ու ձևական բույթով քաղաքացիություն ճանկած երգիչն այժմ կարող է իրեն թույլ տալ հայրենասիրական ճառեր ասել ու ամեն տարի որպես ՀՀ հպարտ քաղաքացի՝ շնորհավորել ՀՀ  բանակի ու զինվորականության տոնը…