Սարսափելի․ «Օպելը» դիտավորյալ բախվում է զինակոչիկներին ուղեկցող ՃՈ ավտոմեքենային, վերջինս գլորվում է ձորը. (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Գեղարքունիքի մարզում հուլիսի 25-ին տեղի ունեցած խոշոր ավտովթարի վերաբերյալ Shamshyan.com-ը տեսանյութ է հրապարակել,

երբ Երեւան–Սեւան-Իջեւան ավտոճանապարհին բախվել էին Toyota եւ Opel մակնիշի ավտոմեքենաները․․․

Վթարից հետո Toyota-ն դուրս էր եկել երթեւեկելի գոտուց եւ մոտ 25 մետր գլորվելով՝ հայտնվել ձորում․․․

Տեսանութում երեւում է, թե ինչպես է Opel-ի վարորդը չարամտորեն խախտում ճանապարհային երթեւեկության կանոնները, փորձում վազանց կատարել,

իսկ ճանապարհային ոստիկանության ավտոմեքենան ուղեկցում էր զինակոչիկներին․․․

Տեսանյութում երեւում է նաեւ, թե ինչպես է Opel-ի ուղեւորը գլուխը դուրս բերում ավտոմեքենայից,

իսկ հետո դիտավորյալ բախվում է Toyota-ին, ինչի հետեւանքով Toyota-ն հայտնվում է ձորում․․․

Իսկ Toyota-ի վարորդ՝ ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի 1-ին դասակի հրամանատար Վրույր Գաբրիելյանը մարմնական վնասվածք է ստացել եւ տեղափոխվել հիվանդանոց․․․

Տեսանյութը դիտեք ստորև․