Պարզվել է բեռնատարի թափքում հայտնաբերված 39 անձանց մահվան պատճառը. մանրամասներ

armdaily.am-ը գրում է.

Բրիտանիայում բեռնատար ավտոմեքենայի փակ թափքում 39 մահացած մարդու մարմիններ են հայտնաբերել…

25-ամյա վարորդը, ով Հյուսիսային Իռլանդիայից է, ձերբակալվել է սպանության կասկածանքով…

Բեռնատարը հայտնաբերվել է Բրիտանիայի հարավ-արևելքում, Լոնդոնից 32 կիլոմետր հեռավորության վրա…

Ըստ Reuters լրատվական գործակալության փոխանցման, քննության նախնական վարկածի համաձայն, նրանք մահացել են սառելուց…

Ոստիկանները նշել են, որ այդ մարդիկ մահացու սառել են, քանի որ գտնվել են բեռնատար-սառնարանում…

Բոլոր զոհերը, որոնց մեջ նաեւ դեռահասներ են եղել, հանդիսացել են անօրինական միգրանտներ…

Ենթադրաբար մեքենան բրիտանական տարածք մուտք է գործել բելգիական Զեբրյուգեից…