Կենտրոնի թաղապետի հրաժարականի պատճառը Հայկ Մարությա՞նն է. Ինչ է կատարվել

armdaily.am-ը գրում է.

Երեկ հայտնի դարձավ, որ Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Վիկտոր Մնացականյանը աշխատանքից ազատման դիմում է գրել…

Առայժմ հայտնի չէ՝ ով է փոխարինելու նրան, իսկ սոցիալական ցանցերում բազմաթիվ հանրային դեմքեր,

քաղաքացիներ ափսոսանք են հայտնում Մնացականյանի հեռանալու առթիվ՝ նշելով, որ հերթական պրոֆեսիոնալին են կորցնում…

Վիկտոր Մնացականյանի հրաժարականի մասին մի քանի վարկած է շրջանառվում…

Երեկ մենք գրել էինք, որ մի քանի ամիս է՝ Մնացականյանը ցանկանում էր դիմում գրել, սակայն այդպես էլ վերջնական որոշման չէր հանգում…

Մտերիմ շրջապատում նա նշել է, որ աշխատանքը շատ ծանրաբեռնված է, հոգնում է, մինչդեռ կարող է այդ ժամանակը ծախսել իր բիզնեսների վրա…

Կա նաեւ այլ վարկած Մնացականյանի հրաժարականի վերաբերյալ…

Ըստ այդմ՝ լավատեղյակները պնդում են, որ Մնացականյանի հրաժարականը խորքային արմատներ ունի…

Ասում են՝ նա տարաձայնություններ ունի քաղաքապետ Հայկ Մարությանի հետ, քանի որ վերջինս երկրորդ կարծիք չի սիրում լսել, առավել եւս՝ ընդունել…

Կոնֆլիկտը հասել է կուլիմինացիային, երբ Հայկ Մարությանը վարչական շրջանի ղեկավարին հրահանգել է ապամոնտաժել տասնյակ շինություններ և ներկայացնել դրանց ցանկը,

ինչպես նաև, կարգադրել է աշխատանքից ազատել թաղապետարանի իրեն ոչ հաճո աշխատակիցներից ոմանց , ինչը Վիկտոր Մնացականյանը չի կատարել…

Սա էլ պատճառ է դարձել, որ Մնացականյանը աշխատանքից ազատման դիմում գրի՝

իբրև թե սեփական դիմումի համաձայն, բայց իրականում ներքին խարդավանքների արդյունքում…