Ադրբեջանի նոր փոխվարչապետի ուշագրավ հայտարարությունը. «Նախիջևանը, Զանգեզուրը և Ղարաբաղը հայկական տարածքներ են». մանրամասներ

armlur.am-ը գրում է.

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հոկտեմբերի 22-ին Շահին Մուստաֆաեւին նշանակել է Ադրբեջանի վարչապետի տեղակալ…

Վերջինս մինչ այդ Ադրբեջանի էկոնոմիկայի նախարարն էր…

Շահին Աբդըլլայի Մուստաֆաեւը ծնվել է 1965թ. Նոյեմբերյան քաղաքի հարեւանությամբ գտնվող Ջուջեւան գյուղում…

Նրան այդ ժամանակ Շահեն էին կոչում…

Նա ուսում է ստացել Ջուջեւանի ութամյա, Նոյեմբերյանի թիվ 2 միջնակարգ դպրոցներում եւ Երեւանի ժողովրդական տնտեսության ինստիտուտում(2 տարի է սովորել)…

Նա Նոյեմբերյանի թիվ 2 միջնակարգ դպրոցն ավարտել է գերազանցությամբ…

Ծնունդով Ոսկեվանից, ներկայումս Ղրիմում գործարարությամբ զբաղվող Սերգեյ Եգանյանը Շահին Մուստաֆաեւի մասին ասում է.

«Ես վկա եմ եղել 1988թ. փետրվարի 20-ին` ժամը 22-ին, Ազատության հրապարակում Շահին Մուստաֆաեւի ելույթին…

Իր ելույթում նա կրկնեց Նարիման Նարիմանովի 1920թ. դեկտեմբերի 2-ի ուղերձը հայ ժողովրդին, որտեղ նշվում է, որ Նախիջևանը, Զանգեզուրը և Ղարաբաղը հայկական տարածքներ են, այլեւս մեր միջեւ վիճելի տարածքներ չկան…

Շահինը նաեւ նշեց, որ Ղարաբաղը հայկական տարածք է, եւ Ղարաբաղի ժողովրդի պայքարն արդարացի է»…