Ինչպես է արնաքամ եղած Վազգենը դուրս բերվել նիստերի դահլիճից

Լրացավ հոկտեմբերի 27-ի ոճրագործության 20-րդ տարելիցը․․․․

Այդ օրը Հայոց պատմության մեջ մնաց, որպես խայտառակ մի էջ․․․

Էջ, որի պատասխանատուները, թերևս, դեռ պատժի չեն ենթարկվել․․․

Անցել է 20 տարի, սակայն վերքերը դեռևս չեն սպիացել ու չեն էլ սպիանա մինչև բոլոր մեղավորները դատաստանի առջև չկանգնեն․․․

Այս օրերին ակտիվացել է գլխավոր ոճրագործներից մեկը՝ Նաիրի Հունանյանը, և ցավոք սրտի մեր քաղաքական դաշտում կան մարդիկ, ովքեր կարծում են թե նա շատերից ադեկվատ է․․․

Սակայն, Նաիրին ու հանցավոր խմբի մյուս բոլոր անդամների գործած մեղքերը ժամանակ ու տարեթիվ չեն ճանաչում․ թեկուզ հազար տարի էլ անցնի, միևնույն է նրանք ներման իրավունք չունեն․․․

ArmLur.am-ը ներկայացնում է ուշագրավ և ցավոտ մի պատմություն այդ օրվա մասին․․․

Հոկտեմբերի 27-ից մի քանի օր անց ես տվել եմ գնահատական, որն ուժի մեջ է առ այսօր…

Հոկտեմբերի 27-ը կազմակերպված, պլանավորված պետական-քաղաքական հեղաշրջում էր և մինչ օրս կազմակերպիչները չեն բացահայտվել…

Կայքի հետ զրույցում նման տեսակետ արտահայտեց ԱԺ նախկին պատգամավոր Վիկտոր Դալլաքյանը, ով 1999 թվականի Հոկտեմբերի 27-ի ահաբեկչության օրը եղել է նիստերի դահլիճում…

«Բոլորդ տեսել եք այդ նկարը. Վազգեն Սարգսյանը կողքի թեքված էր, և չորս պատգամավորներ` ես, Մյասնիկ Մալխասյանը, Վարդան Խաչատրյանը և Ռազմիկ Մարտիրոսյանը,

Ազգային ժողովի դահլիճի դիմացի այդ աթոռները ջարդեցինք, որովհետև անհնարին էր Վազգեն Սարգսյանին դուրս բերել»,- վերհիշեց նա..