Գեներալ Մանվելը՝ Հոկտեմբերի 27-ի մեղավորների մասին․ ՈՒՇԱԳՐԱՎ

Գեներալ Մանվել Գրիգորյանը՝ ՝ Հոկտեմբերի 27-ի մեղավորների մասին․․․

Խոսելով Սպարապետ Վազգեն Սարգսյանի մասին՝ Մ. Գրիգորյանը նշել է, որ նա այն մարդն էր, ով կարողացավ հայկական բանակը ստեղծել ու ֆիդայական շարժումն առանձնացնել բանակից․․․

«Դեռ այն ժամանակ Ադրբեջանին ու Վրաստանին չհաջողվեց դա, բայց Վազգենը կարողացավ․․․

Նա թույլ չտվեց, որ մենք մեր ձեռքով մեր պետականությունը վնասենք, սակայն կարողացավ կանոնավոր բանակի հիմքերը դնել․․․

Նա ինչ ծրագիր նախաձեռնում էր, մեր հետ միասին, առջևից քայլելով գնում էր»,- հիշում է Վազգեն Սարգսյանի ընկերը՝ Մանվել Գրիգորյանը․․․

Ի պատասխան հարցին՝ «ի՞նչ կլիներ, եթե նա ողջ լիներ», Մանվել Գրիգորյանը նշեց, որ ամեն ինչն էլ իր հունով ընթանում է և կապ չունի, թե ով է այսօր ողջ, ով՝ ոչ․․․

«Մարդիկ միայն հույսեր էին կապում նրա հետ»…

Մ. Գրիգորյանի կարծիքով՝ հոկտեմբերյան այդ ոճրագործությունը թշնամու ձեռքի գործն է. «Թշնամին հայի ձեռքով վնասեց մեզ, մեր պետությանն ու անկախությանը, ամեն ինչին․․․

Պարզ է, որ դա թշնամու ձեռքի գործն է: Վազգենին ֆիզիկապես սպանեցին, իսկ որպես մարդ՝ նրան ոչ ոք չի կարող վերացնել․․․

Այդ օրը գնդակահարվածները բոլորն էլ լուրջ պետական գործիչներ էին, նրանց վնասելով նրանք փորձեցին վնասել մեր պետականությանը»․․․

Մանվել Գրիգորյանի խոսքով՝ հոկտեմբերի 27-ը մեր պետության ոչ թե ամոթալի, այլ ցավալի էջերից մեկն է, որը եղել է բացառապես թշնամու գաղափարը․․․

«Նա այսօր էլ փորձում է մեզ վնասել՝ սահմանում ստեղծելով լարվածություն․․․

Ով էլ որ այդ ոճրագործությունը կատարել է, նա հայ ազգի թշնամին է՝ լինի հայը, թե թուրքը, թե որևէ մեկ ուրիշը․․․

Այո՛, սա դրսի ուժերի ձեռքի գործն էր, որովհետև Նաիրին իր եղբայրների հետ դրսերում էր եղել ու դրսերում էր պարտրաստվել»․․․

Մանվել Գրիգորյանը կարծում է, որ հոկտեմբերի 27-ի դեպքերն ամբողջությամբ բացահայտված են․․