ՎԵՐՋԱՑԱՎ։ Արթուր Վանեցյանը կձերբակալվի․ որոշումը կայացված է

Politik.am-ը գրել է․

Փաշինյանի իշխանությունը շարունակում է թիրախավորված պահել այն գործիչներին, որոնք հեռացել են իր թիմից և քննադատական խոսք են հնչեցրել իր գործունեության վերաբերյալ…

Այս պահին համար մեկ թիրախը Ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն Արթուր Վանեցյանն է…

Վանեցյանը հեռանալուց առաջ շատ կոշտ գնահատականներով հանդես եկավ․․․

Նա խեսեց Փաշինյանի կառավարման ոճի մասին, ակնարկեց, որ վարչապետը առաջնայինը երկրոդայինից չի տարբերում…

Արթուր Վանեցյանի այս հայտարությունը պարզ էր, որ չէր ներվելու նրան․․․

Մեր աղբյուրների փոխանցմամբ հիմա իրավապահ ամբողջ համակարգը լծված է Արթուր Վանեցյանի գործունեության ստուգմամբ…

Մամուլում գրվել է, որ ՊՎԾ-ն ստուգումներ է իրականացնում ԱԱԾ-ում, սակայն ըստ մեր աղբյուրների լուրջ խախատումներ չեն հայտնաբերվել, որոնց հիման վրա հնարավոր կլինի քրեական գործ հարուցել…

Հիմա իրավապահների ուշադրության կենտրոնում են մի քանի գործարարներ, նախկին օլիգարխներ, ովքեր ըստ իշխանության կարող էին գումարներ տված լինել Վանեցյանին, իրենց նկատմամբ ԱԱԾ բարեացկամ վերաբերմունքը ապահովելու համար…

Մեր աղբյուրների փոխանցմամբ, ՀՔԾ ղեկավարը գրեթե ամեն օր զեկուցում է Փաշինյանին արձանագրված արդյունքների մասին…

Մի բան հստակ է՝ Արթուր Վանեցյանը պետք է ձերբակալվի և այս նպատակի համար արվում է ամեն բան…

Առաջիկայում իշխանությունները հնչեղ հայտարարություններով հանդես կգան, որին կհաջորդի Վանեցյանի ձերբակալությունը։