Ով է համացանցը ցնցած ավտոպահեստամասերի գործ անող աղջիկը․ (Լուսանկարներ)

ArmDaily.am-ը շարունակում է իր «Ցանցահեն» շարքն ու այս անգամ մեր ֆեյսբուքահայուհին Զինա Սաֆարյանն է,

ով հայտնի է համացանցի տիրույթում մեքենաների պահեստամասերի առք ու վաճառքով:

Զինան Ֆեյսբուքում ունի 3831 ընկեր և 6921 հետևորդ:

-Զինա, շատերը Ձեզ ճանաչում են «զապչաստի գործ անող»։ Ամեն աղջիկ չէ,որ գլուխ է հանում այսպիսի գործից։ Ինչպե՞ս որոշեցիք զապչաստի գործ սկսել։

-Ամեն ինչ սկսվեց նրանից, որ հարևանիս տղան ամեն օր՝ գիշեր-ցերեկ, իր մեքենան էր վերանորոգում իմ լուսամուտի տակ, ես էլ ամեն անգամ հարցեր էի տալիս։

Ու այդպես սեր ծնվեց իմ և «զապչաստ» ֊ի միջև։

-Հմայիչ աղջիկ եք ու հաստատ տղաները փորձում են ծանոթանալ։ Ամենազավեշտալի նամակներից մեկով կկիսվե՞ք։

-Իհարկե:Մի անգամ մի տղա գրել էր. «mors arev qez shat em havanum, ete mors hargum es, ari shpvenq»

-Ձեր կարծիքով ո՞ւմ պետք է անպայման հետևել ֆեյսբուքում և ինչո՞ւ։

-Թող ինձ անպայման հետևեն, էժան զապչաստ եմ բերում)):

-Ֆեյսբուքի ամենագրավիչ, չամուսնացած տղան ո՞վ է։ Ո՞ւմ պետք է հետևեն չամուսնացած աղջիկները։

-Թարսի պես բոլոր «գյոզալ» տղաները արդեն ամուսնացած են, մեջներից Գագիկ Մամուլյանն ա մնացել, թող հետևեն, տեսնենք վերջը ինչ ա դառնում:

-Եթե չլինեի Ֆեյսբուքը, Զինան…

-Եթե չլիներ Ֆեյսբուքը, ինստագրամում կբզբզայինք, երևի,,,

-Դուք է՞լ եք վայրկյանը մեկ ստուգում, թե ով լայքեց նկարները։ Ու ով չի լայքում էլ երբեք իրեն չեք լայքո՞ւմ։

-Անկեղծ ասած՝ ոչ, էդ ընթացքում հաստատ մի մեքենայի պահեստամաս կվաճառեմ:

-Հետ գնալով Ձեր ֆեյսբուքյան պատով, ո՞ր գրառման կամ նկարի համար եք ափսոսում, որ հիմա լիներ երբեք չէիք հանրայնացնի։

-Եթե նման գրառում կամ նկար ա հանդիպում, շուտ ջնջում եմ, քանի չեն taracel))):

-Հավատո՞ւմ եք ֆեյսբուքյան սիրուն։ Ֆեյսբուքում սիրահարվե՞լ եք։

-Սկզբից սիրահարվել եմ, հետո Ֆեյսբուքում գտել, ամուսնացած էր պարզվեց, դրա համար էլ չեմ սիրահարվելու:

-Ինչպիսի՞ մարդկանց էջերն են Ձեզ ներվայնացնում:

-Միապաղաղ էջերին չեմ հետևում, հիմնականում հումորային էջեր են ինձ մոտ ակտիվ ու զապչաստի խմբեր:

-Քաղաքական գործիչներից ո՞ւմ ՖԲ-ին եք հետևում, ո՞ւմ էջն է ամենալավը, ո՞ւմն՝ ամենաձանձրալին և ինչո՞ւ։

-Ստյոպա Սաֆարյանին եմ ամենաակտիվը հետևում, մնացած գործիչներին՝ երբ հասցնում եմ: