ԱԱԾ-ն նոր խոշոր բացահայտում է արել․ մանրամասներ

ԱԱԾ-ն նոր «խոշոր» բացահայտում է արել…

Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը, հետամուտ լինելով հանցավորության դեմ ուղղված և կոռուպցիայի հակազդմանն օրենքով իրեն վերապահված գործառույթների անշեղ իրականացմանը,

ձեռնարկված լայնածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում բացահայտել է իրավունք վերապահող պաշտոնական փաստաթղթեր կեղծելու և իրացնելու,

պաշտոնատար անձի կողմից պաշտոնեական լիազորությունները ծառայության շահերին հակառակ շահադիտական նպատակով օգտագործելու, պաշտոնեական կեղծիք կատարելու,

առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու և պաշտոնատար անձին առանձնապես խոշոր չափերով կաշառք տալու առերևույթ դեպքեր…

Համաձայն ստացված փաստական տվյալների՝ ՀՀ երկու քաղաքացիներ 2018թ. հունվարից մինչև 2019թ. հոկտեմբերի 4-ն ընկած ժամանակահատվածում իրացնելու նպատակով կեղծել են պաշտոնական փաստաթղթեր՝

տեխզննման կտրոններ և հեղուկ գազի բալոնների շահագործման թույլտվություններ, որոնք իրացրել են օտարերկրացիներին հենց ՀՀ ճանապարհային ոստիկանության Երևանի հաշվառման-քննական բաժնի տարածքում՝ համապատասխանաբար 15.000 և 5.000 ՀՀ դրամով,

սակայն 2019թ. հոկտեմբերի 4-ին բռնվել են ՀՀ ԱԱԾ աշխատակիցների կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառման իրականացման արդյունքում…

Բացահայտված դեպքերի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում 2019թ. հոկտեմբերի 21-ին հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով, կատարվում է նախաքննություն…