Նրանք մտերիմներ են եղել. Ինչն է եղել 16-ամյա աղջկան սպանելու պատճառը. մանրամասներ

Տոնական օրերին հանրությանը ցնցեց Երևանում տեղի ունեցած դաժան սպանությունը։ Սայաթ-Նովա պողոտայի 15 շենքի բնակարաններից մեկի ննջասենյակում հայտնաբերվել էր 16-ամյա աղջկա դի. աղջկան խեղդամահ էին արել…

ArmDaily.am-ին հայտնի էր դարձել, որ աղջիկը Արարատի մարզի Արտաշատ քաղաքից էր։ Նրան մայրը միայնակ էր մեծացրել, քույր կամ եղբայր չունի…

Ինքնախոստովանական ցուցմունք տված 27-ամյա երիտասարդը, մեր տեղեկություններով, աղջկա հետ ունեցել է մտերիմ հարաբերություններ։ Նրանք երկար ժամանակ միմյանց ճանաչել են, իսկ վարձակալած բնակարանը մշտական հանդիպման վայրն էր…

Մեզ հայտնի է դարձել նաև, որ երիտասարդը դեպքի օրը ցանկացել է գողանալ աղջկան պատկանող պլանշետը, ծագած երկխոսության, այնուհետև վիճաբանության արդյունքում էլ տեղի է ունեցել դեպքը…

Ուշագրավ է, որ երիտասարդն աղջկան սպանելուց հետո տարել է սպանության առիթ դարձած պլանշետն ու զոհին պատկանող այլ իրեր։