ԱՐՏԱԿԱՐԳ. «Դալմա գարդեն մոլը» պաշտոնապես հայտնում է, թե ինչ է տեղի ունեցել ներսում. Մանրամասներ

Այսօր՝ ժամը 20:00-ի սահմաններում, «911» ահազանգ է եղել «Դալմա մոլից», որ այնտեղ ինչ-որ ցնցումներ են նկատվում: Դրանից հետո մարդկանց տարհանել են…

Քիչ առաջ «Դալմա գարդեն մոլը» հայտարարություն է տարածել, որտեղ ասված է.

Սիրելի հաճախորդներ, տեղեկացնում ենք, որ նախորդ մեկ ժամվա ընթացքում Դալմա Գարդեն մոլում նկատվել են տեղային ցնցումներ,

ինչի արդյունքում առևտրի կենտրոնի ղեկավարությունը կազմակերպել է անվտանգության կանոնների պահպանման բոլոր քայլերը, այդ թվում` առևտրի կենտրոնի բոլոր աշխատակիցների և հաճախորդների տարհանումը կենտրոնից…

Առայժմ անհանգստանալու պատճառ չկա։ Այս պահին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակիցները կատարում են շենքի և հարակից տարածքների մանրակրկիտ զննում՝ ցնցումների պատճառը պարզելու նպատակով…

Ելնելով մեր աշխատակիցների և հաճախորդների անվտանգությունից՝ վաղը՝ հունվարի 10ին, Դալմա Գարդեն մոլը չի աշխատելու…

Հետևեք միայն մեր պաշտոնական գրառումներին…