Ինչու են Հայաստանում մեքենաները թանկանալու փոխարեն էժանացել

armdaily.am-ը գրել է.

2015 թվականի հունվարից Հայաստանն անդամակցում է Եվրասիական տնտեսական միությանը (ԵԱՏՄ): Քանի որ ԵԱՏՄ-ում ապրանքների մաքսային դրույքաչափերն էապես ավել էին Հայաստանում գործող դրույքաչափերից, Հայաստանն իր անդամակցության առաջին տարիների համար շուրջ 780 ապրանքատեսակների մասով ստացավ ԵԱՏՄ մաքսային դրույքաչափերի ներդրման տարաժամկետում…

Տարաժամկետումների զգալի մասը 5 տարով էր, և ԵԱՏՄ դրույքաչափերն ուժի մեջ են մտնում 2020 թվականի հունվարից: «Ամենացավոտ» բարձրացումներից մեկը վերաբերում է թեթև մարդատար ավտոմեքենաների ներմուծման դրույքաչափին, որն էապես ավելացել է: Ընդ որում, փոփոխությունները վերաբերելու են ոչ միայն ավտովաճառողներին, այլև ֆիզիկական անձանց…

Ավելացել են հատկապես հին մեքենաների տուրքերը, որոնք նախկինում էժան գնով գնում էին և երկիր ներմուծում մեծ քանակությամբ՝ վերանորոգելու, այնուհետև գումար վաստակելու նպատակով…

Մինչ նոր դրույքաչափի կիրառումը Հայաստանում թեթև մարդատար ավտոմեքենաների մաքսազերծման համար սահմանին վճարվում էր 0-ից 20 տոկոս բնապահպանական վճար, 20 տոկոս Ավելացված արժեքի հարկ (ԱԱՀ) և 10 տոկոս մաքսատուրք (հանրագումարում՝ 32-ից 52 տոկոս)…

ԵԱՏՄ-ի դրույքաչափերն ուժի մեջ մտնելուց հետո ԱԱՀ-ն ու բնապահպանական վճարը չեն փոխվել, բայց մաքսատուրքերն էապես ավելացել են: Ավտոմեքենաների համար մաքսատուրքի դրույքաչափերը սահմանվել են ըստ մեքենայի շարժիչի աշխատանքային ծավալի և ըստ թողարկման տարեթվի…

Զրոյական դրույքաչափ կկիրառվի միայն ԵԱՏՄ անդամ պետություններից մեքենաների ներմուծման դեպքում…

2019թ-ին Հայաստանում մեքենաների թանկացման հարցը թոփ թեմաների շարքում էր, ինչից էլ շատերը փորձելով օգտվել մինչ 2020թ-ը հնարավորինս շատ մեքենա ներկրեցին Հայաստան, որպեսզի նոր դրույքաչափի կիրառումից հետո ավելի թանկ վաճառեն՝ մի քանի անգամ օգուտ քաղելով: 2019թ-ի սկզբից մինչև նոյեմբեր երկիր է ներկրվել 140 հազար ավտոմեքենա…

Գերշահույթ ստանալու ակնկալիքով Հայաստան ավտոներկրողների սպասելիքները դեռևս չեն արդարանում, քանի որ շուկայում մեքենաների լճացումով պայմանավորված գները դեռևս էականորեն չեն փոխվել…

Գների արհեստական բարձրացում նկատվեց 2019թ-ի վերջին, սակայն առաջարկ-պահանջարկ անհամապատասխանությունից ելնելով շուկան ինքնակարգավորվեց և մեքենաների գները կրկին նվազեցին: Այսպես՝ օրինակ, եթե օգոստոսին նույն մեքենան կարելի էր հայկական շուկայում գնել 6000֊7000 $-ով, տարեվերջին՝ 9000$-ով, այժմ նույն մեքենայի գինը կազմում է 7500֊8000 $…

Սա չի նշանակում, որ մեքենաները կրկին չեն թանկանա: Առկա խմբաքանակի սպառումից հետո մեքենաները կսկսեն վաճառվել ավելի թանկ՝ պայմանավորված նոր մաքսատուրքով: