«Դուք ինձ մենակ թողեցիք իմ դժվար պահերին»․ Մանուել Մանուկյան

«Դիրքապահ» քառօրյա պատերազմի մասնակիցների միավորում» ՀԿ ղեկավար Մանուել Մանուկյանը ֆեյսբուքյան իր էջում տեղադրել է այս տեսանյութը՝ գրելով. «Ցավում եմ, որ այդ արցունքները անկեղծ չէին․․․

Ես Տիկին Աննային հանդիպեցի հրապարակում, հեղափոխության օրերին, երբ ես խոսում էի բեմից, նա լաց էր լինում, ես այնքան եմ ցավում, որ այս արցունքները իրական չէին, ես այնքան էի հավատում, վստահում, մի օր այցելել էի իրեն և ասացի որ երբեք չեմ մոռանա Ձեր արցունքները․․․

Բայց շատ եմ ցավում, որովհետև այդ ամենը ընդամենը իշխանության գալու համար էր։ Այդ օրերին դեռ Սերժ Սարգսյանը հրաժարական չէր տվել, ամենալարված և վտանգավոր օրերն էին,անորոշություն էր մարդկանց համար, Ռուբինյանը հայտարարում էր վախեցած, որ շուտով իրեն էլ են Ձերբակալելու, ինձ բազմաթիվ զանգեր էին եղել և ասել,

որ չխառնվեմ հեղափոխության գործընթացներին, բայց ես տեսա, որ մարդիկ նեղության մեջ են, պայքարում են և արհամարհեցի բոլոր վտանգները, անջատեցի հեռախոսս․․․ Երբ իրենք կատարյալ կերպով անցան իշխանության, էլ նամակներին չպատասխանեցին և սկսեցին անհասանելի լինել ինձ համար։ (Ու հետո եղավ ահավորն ու ամենաանսպասելին․ խմբ․)․․․

Շարունակությունը՝ այստեղ