Ռուսաստանի նոր վարչապետի թեկնածու Միխայիլ Միշուստինը կիսով չափ հայ է

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Պետդումայում ՌԴ վարչապետի պաշտոնում առաջադրել է Դաշնային հարկային ծառայության ղեկավար Միխայիլ Միշուստինի թեկնածությունը: Այս մասին հաղորդում է Կրեմլի մամուլի ծառայությունը, գրում է ria.ru-ն…

Պետդուման հունվարի 16-ին կայանալիք նիստում կքննարկի Կառավարության ղեկավարի պաշտոնում Միշուստինի թեկնածությունը…

«Նախագահ Վլադիմիր Պուտինը աշխատանքային հանդիպում է ունեցել Միխայիլ Միշուստինի հետ և նրան առաջարկել զբաղեցնել կառավարության ղեկավարի պաշտոնը: Ստանալով համաձայնություն՝ Միշուստինի թեկնածությունը վարչապետի պաշտոնում ներկայացվել է Պետդումայի քննարմանը»,- ասված է հաղորդագրության մեջ…

Նշենք, որ ՌԴ նախագահի հետ հանդիպման ժամանակ Մեդվեդևը հայտնել է կառավարության հրաժարականի մասին…

Լրատվամիջոցներում տեղեկություններ են տարածվել, որ Միխայիլ Միշուստինը կիսով չափ հայ է…

Այս ամառ Միշուստինը այցելել է Հայաստան, որտեղ մասնակցել է Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային WCIT-2019 համաժողովին, այնուհետև այցելեց հայկական ամենահայտնի դպրոցներից մեկը՝ «Այբ»…

Աղբյուր՝ armdaily.am