Սովորական սպանության կամ ինքնասպանության ձեռագիր չէ. Ալիկ Սարգսյան

«Սովորական սպանության կամ սովորական ինքնասպանության ձեռագիր չէ: Անհեթեթ պատմություն է, անհեթեթ դեպքի վայր է, շատ պարկուճներ, գնդակներ, լուրերով նայում, եմ ոչ մի կերպ չեմ կարողանում հասկանալ, չգիտեմ՝ ինչ ասեմ»,- այս մասին ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում ասաց ՀՀ նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը…

Նրա խոսքով՝ եթե նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանի մահվան դեպքը մեկնաբանվում էր, ապա այս դեպքը ոչ մի ձևով չի մեկնաբանվում. «Այս դեպքը չեմ էլ հասկանում՝ ինչպե՞ս է եղել: 10, 20, 40 պարկուճ, կրակոց, հավանական, ենթադրելի ինքնասպանության տարբերակ չէ, ինքնասպանությունը մի գնդակ կլիներ: Քննությունը կպարզի` ինչ հանգամանքներում է եղել, մի զենք է, երկու զենք է, ինչ գնդակներ ու պարկուճներ են»,- ասաց նա՝ նշելով, որ միայն քննությունն ինչ-որ պատասխան կարող է տալ, իսկ ենթադրություններ չենք կարող անել…

Անդրադառնալով դեպքի վերաբերյալ ներկայիս իշխանությունների լռությանը՝ Սարգսյանը նշեց. «Չգիտեմ՝ ոնց են բացատրում, ի վերջո ջահել մարդ է, էս երկրում պաշտոն է զբաղեցրել, պետք է վերաբերմունք լինի»,- նշեց Սարգսյանը…

Նա նշեց, որ անձամբ ճանաչում էր Կուտոյանին. «Չէի ասի, թե մտերիմ էինք, բայց աշխատել ենք միասին, հանգիստ, խելոք, գրագետ տղա էր»…