Ադրբեջանում 12 մարդ է մահացել մահացու վիրուսից. (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Ադրբեջանում գրանցվել է ամբողջ աշխարհում արագորեն տարածվող կորոնավիրուսից մահվան 12 դեպք. այս մասին հայտնում է infoteka24.ru կայքը…

Իշխանությունների կողմից դեռևս չկա պաշտոնական հաստատում, բայց infoteka24.ru կայքի խմբագրություն էլ. փոստի անանուն հասցեից ձայնային հաղորդագրություն է եկել, որը հաստատում է Ադրբեջանում վիրուսի առկայության մասին…

«Ողջույն հարգելի ընկերներ: Անունս Էվիմ Աբդուլզադե է: Մուսավաթ կուսակցության անդամ եմ…

Այսօր տեղի է ունեցել սարսափելի դեպք կորոնավիրուսի հետ կապված…

Մորս քեռու աղջիկը մահացել է կորոնավիրուսից: Այն ամբողջապես տարածված է Ադրբեջանում, բայց Առողջապահության նախարարությունը թաքցնում է այն…

Մայրս այցելել էր քեռու աղջկան և այդ ժամանակ բժիշկը հայտնել էր, որ Ադրբեջանում կորոնավիրուսից մահացել է 12 մարդ…

Կարծում եմ պատճառը Չինաստանից ներկրվող ապրանքներն են», — նշվում է ձայնագրության մեջ…