Իսրայելը հարված է հասցրել՝ Թեհրանից թռչող 172 ուղևորով ինքնաթիռի վայրէջքի պահին. (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Armlife.am-ը գրել է.

Փետրվարի 6-ին Իսրայելի բանակը կործանիչներից օդային հարվածներ է հասցրել Սիրիայի ՀՕՊ համակարգերին՝ վտանգի ենթարկելով Airbus-320 ինքնաթիռը, որի մեջ կային 172 ուղևորներ, և այն պատրաստվում էր վայրէջք կատարել,

հաղորդում է ТАСС գործակալությունը՝ հղում անելով Ռուսաստանի պաշտպանության նախարարության խոսնակ Իգոր Կոնաշենկովին…

Ինքնաթիռը կատարում էր Թեհրան-Դամասկոս չվերթը։ Իսրայելական F-16 կործանիչներն «երկինք-երկիր» տեսակի հրթիռներով հարվածներ են հասցրել Դամասկոսի արվարձանների ուղղությամբ։

Հրթիռակոծման հետևանքով ինքնաթիռը ստիպված է եղել վայրէջք կատարել «Խմեյմիմ» ռուսական ավիաբազայում…

Տեսանյութը դիտեք այստեղ