Ադրբեջանցին պարտվեց. հայ երգչուհուն Դրեզդենի օպերայում հոտնկայս են ծափահարել. (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Ադրբեջանցին պարտվեց. հայ երգչուհուն Դրեզդենի օպերայում հոտնկայս են ծափահարել…

armlife.am-ը գրել է.

Օպերային երգչուհի Ռուզան Մանթաշյանը Դրեզդենի օպերային թատրոնում կայացած SemperOpernball համերգին հանդես է եկել Պյոտր Չայկովսկու «Եվգենի Օնեգին» օպերայից Տատյանայի արիայի կատարմամբ…

Հայ երգչուհու փայլուն կատարումը YouTube-ի իր ալիքում հրապարակել է Գերմանիայի կենտրոնական հեռարձակող ընկերությունը…

Հրապարակված տեսանյութից պարզ է դառնում, որ եվրոպական խստապահանջ հանդիսատեսը հայ երգչուհու կատարմանն արձագանքել է hոտնկայս ծափահարություններով…

Նշենք, որ Դրեզդենի օպերայի «SemperOpernball» ամենամյա համերգային ծրագիրը գերմանալեզու Եվրոպայի դասական երաժշտության ամենահայտնի իրադարձությունն է…

Այն 2006 թվականից միավորում է հազարավոր հանդիսատեսների…

5 ժամանոց համերգային ծրագիրը դիտելու համար ամեն տարի Դրեզդենի օպերա են այցելում համաշխարհային մակարդակի աստղեր, արվեստագետներ, գիտնականներ ու քաղաքական գործիչներ…

Տեսանյութը դիտեք ԱՅՍՏԵՂ