Ուշագրավ. Վերմիշյանին փոխարինելու է նախկին ՀՀԿ-ական, ով վարչապետի հետ ունի մոտ հարաբերություններ

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Ինչպես հայտնի է, քաղաքաշինության կոմիտեի նախագահ Վահագն Վերմիշյանը ձերբակալվել է առանձնապես խոշոր չափի կաշառք ստանալու համար: Վարչապետն այս փաստը գնահատել է որպես «մի կողմից տխուր, վիրավորական, բայց մյուս կողմից` ուրախ իրադարձություն»…

Տխուրն ու վիրավորականը հասկանալի է, իսկ ուրախ իրադարձություն է, «քանի որ եթե ՀՀ–ում կար որեւէ մեկը, որ կասկածում է կոռուպցիան արմատախիլ անելուիշխանության կամքին հիմա նրանք կհասկանան` ամեն ինչ շատ ավելի լուրջ է»…

«Փաստ» թերթի տեղեկություններով, որպես Վերմիշյանին փոխարինող, ի թիվս այլոց, առաջին հերթին քննարկվում է քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալ Արմեն Ղուլարյանի թեկնածությունը: Եթե իսկապես նա նշանակվի, ապա չափազանց ուշագրավ որոշում կլինի այն առումով, որ նա, այսպես ասած, «նախկիններից» է…

Ղուլարյանը եղել է ՀՀԿ-ական եւ կուսակցությունից հեռացել է իշխանափոխությունից հինգ ամիս անց: Նա երկար տարիներ զբաղեցրել է Տավուշի մարզպետի, ապա՝ քաղաքաշինության նախարարի տեղակալի պաշտոնները…

Ի դեպ, նրա պաշտոնավարման շրջանում մամուլում պարբերաբար հրապարակվել են տվյալներ, թե Ղուլարյանի ընտանիքը տարբեր ոլորտներում (ավտոմեքենաների գազաբաշխման ճնշման կայանում, հացի արտադրությունում) բիզնեսներ ունի…

Ղուլարյանը իջեւանցի է, ըստ մեր աղբյուրների, վարչապետի հետ ունի մոտ հարաբերություններ, ու այս հանգամանքը կարող է էական դեր խաղալ»…

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում