Գերմանիային է մոտենում «Զաբինե» հզոր փոթորիկը. (ՖՈՏՈ)

armday.am-ը գրել է.

Գերմանիային է մոտենում «Զաբինե» հզոր փոթորիկը, հաղորդում է DW-ը…

«Վտանգավոր է լինելու»,- զգուշացրել է մետեորոլոգ Անդրեաս Ֆրիդրիխը գերմանական մետեոծառայությունից (DWD)…

Սպասվում է քամու ուժգնացում՝ 100-175 կմ/ժ…

Սպասվում է նաեւ, որ հասարակական տրանսպորտի լուրջ խափանումներ կլինեն: Deutsche Bahn երկաթուղային կոնցեռնը ուղեւորներին խորհուրդ է տվել ծրագրված ուղեւորությունները հետաձգել…

Բաց տարածքում շատ միջոցառումներ չեղարկվել են: Հյուսիսային Ռեյն-Վեստֆալիա դաշնային հողի կրթության նախարարությունը ուսումնական հաստատությունների տնօրեններին եւ ծնողներին թույլ է տվել ինքնուրույն որոշել՝ երեխաներին տուն ուղարկել, թե ոչ…

Բարձր պատրաստվածության վիճակում են գերմանական մի շարք քաղաքներում փրկարար եւ հրշեջ ծառայությունները…

DWD-ը զգուշացրել է, որ քամու ուժգնացման հետեւանքով կարող են ծառեր տապալվել: Քյոլնի իշխանությունները հայտարարել են, որ փոթորկի ժամանակ Քյոլնի տաճարը փակ կլինի այցելուների համար…

Ատլանտիկայից ուղեւորվող փոթորիկը կհասնի Գերմանիայի հյուսիսարեւմտյան շրջաններ: Մետեորոլոգները ակնկալում են, որ երկրի հյուսիսային ափին քամու ուժգնությունը կհասնի մինչեւ 120 կմ/ժ…

Մինչեւ 175 կմ/ժ քամու ուժգնացում է կանխատեսվում երկրի լեռնային տարածքներում: Գերմանիայի մի շարք շրջաններում փոթորիկը կուղեկցվի հորդառատ անձրեւներով եւ ամպրոպով: Մետեորոլոգների խոսքով՝ ուժեղ քամին կպահպանվի մինչեւ մյուս շաբաթվա կեսերը…