Ովքեր են այսօր բանակում զոհված զինծառայողները և որտեղից. (ՖՈՏՈ)

Ովքեր են այսօր բանակում զոհված զինծառայողնրը

Lurer.com-ը գրել է.

Ինչպես արդեն հայտնել ենք, այսօր, Արցախում դեռևս չպարզված հանգամանքներում ժամկետային 2 զինծառայողներ մահացու հրազենային վիրավորում են ստացել…

Զինծառայողներից մեկը 2000թ. ծնված Տիգրան Մանվելի Մանվելյանն է…

Նա Լոռու մարզի Տաշիր քաղաքից էր, նա բանակ էր զորակոչվել 2019 թվականի աշնանը…

Մյուս զինծառայողը Տիգրան Հուսիկի Մխոյանն էր։ Վերջինս Երևանից էր՝ Մալաթիա Սեբաստիա վարչական շրջանից, բանակ էր զորակոչվել 2018 թվականի աշնանը…

Նշենք, որ զինծառայողների մահվան հանգամանքները դեռևս անհայտ են, քննիչները դեռևս դեպքի վայրում են…

Նշենք նաև, որ վերջին 13 օրում բանակում մահվան 7 դեպք է գրանցվել…