Հայտնի է՝ ինչից են այսօր բանակում զոհվել զինվորները

ՊՆ-ն հաստատեց երկու զինծառայողի մահվան լուրը

armdaily.am-ը գրել է.

Ինչպես արդեն հայտնել ենք, այսօր, Արցախում դեռևս չպարզված հանգամանքներում ժամկետային 2 զինծառայողներ մահացու հրազենային վիրավորում են ստացել…

Զինծառայողներից մեկը 2000թ. ծնված Տիգրան Մանվելի Մանվելյանն է…

Նա Լոռու մարզի Տաշիր քաղաքից էր, նա բանակ էր զորակոչվել 2019 թվականի աշնանը…

Մյուս զինծառայողը Տիգրան Հուսիկի Մխոյանն էր։ Վերջինս Երևանից էր՝ Մալաթիա Սեբաստիա վարչական շրջանից, բանակ էր զորակոչվել 2018 թվականի աշնանը…

ArmDaily.am-ի հետ զրույցում տվյալ տեղեկությունը հաստատեց ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը՝ նշելով, որ մանրամասներ չի կարող հայտնել…

Մեզ հաջողվեց ճշտել, որ զինծառայողները մահացել են հրազենային վնասվածքից,

սակայն թե ինչպես է եղել դեպքը, ինչն է պատճառը, հայտնի չէ…