Հրաշալի լուր՝ աշակերտների համար․ Ծնողներ՝ ուշադրություն

Lragir.am-ը գրել է․

ՀՀ ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց պատգամավորների կողմից ներկայացված օրենքի նախագիծը, որն աշակերտներին հնարավորություն կտա նաև վճարովի հիմունքներով սովորել նախնական և միջին մասնագիտական կրթական հաստատություններում…

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Մխիթար Հայրապետյանի, Նաիրա Զոհրաբյանի և Հարություն Բաբայանի հեղինակած «Կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին և,

«Նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթը ԱԺ նիստում ներկայացրել էր Հայրապետյանը․․․

Գործող օրենքի համաձայն միայն անվճար հիմունքներով աշակերտները կարող են սովորել նախնական և միջին մասնագիտական ինստիտուտներում․․․

Առաջարկվում է հնարավորություն տալ, որ աշակերտները նաև վճարովի հիմունքներով կարողանան սովորել նախնական և միջին մասնագիտական կրթական հաստատություններում․․․

Նախագծի երկրորդ փոփոխությունը վերաբերում է հիմնականում արվեստի ուղղվածություն ունեցող բուհերին․․․

Ինչպես հայտնել էր Հայրապետյանը՝ այդ փոփոխությամբ օրինակ Ռ. Մելիքյանի անվան քոլեջը կամ Փ. Թերլեմեզյանի անվան քոլեջն ավարտելուց հետո անմիջապես 2-րդ կուրսում առկա ուսուցումը շարունակելու հնարավորություն է ընձեռվում․․․

Նախագիծն ընդունվեց՝ ստանալով 113 կողմ ձայն․․․