Բաց նամակ՝ գեներալ Կուտոյանի կնոջը․ Ներողություն եմ խնդրում, որ․․․

Բաց նամակ՝ գեներալ Կուտոյանի կնոջը․․․

Հիշեցնենք, որ Կուտոյանի մահվան հանգամանքները պարզելու համար Քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել ինքնասպանության հասցնելու հոդվածով․․․

Քննչական կոմիտեի խոսնակ Նաիրա Հարությունյանն «Ազատությանը» փոխանցել էր, որ գործով կասկածյալներ չկան․․․

Ավելի վաղ Հարությունյանը փոխանցել էր, որ Գեորգի Կուտոյանի դիակի արտաքին զննությամբ բռնության հետքեր չեն հայտնաբերվել: Քննչական կոմիտեի խոսնակի փոխանցմամբ՝

քննության համար էական նշանակություն ունեցող մի շարք հանգամանքներ պարզելու համար նշանակված դատաբժշկական, դատագենետիկական, դատահետքաբանական, դատաձգաբանական, դատակենսաբանական փորձաքննությունների եզրակացությունները դեռ չեն ստացվել․․․

Հիշեցնենք նաև, որ Գեորգի Կուտոյանը 2011-2016 թվականներին զբաղեցրել է =”Հայաստանի Հանրապետության նախագահ” Հայաստանի Հանրապետության նախագահի օգնականի պաշտոնը․․․

2011-2014 թվականներին եղել է ՀՀ նախագահի հրամանագրով ստեղծված Կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդին առընթեր հակակոռուպցիոն ռազմավարության իրականացման մոնիտորինգի հանձնաժողովի նախագահը․․․

2016 թվականի փետրվարի 12-ին նշանակվել է Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության պետ՝ այդ պաշտոնում պաշտոնավարելով մինչև 2018 թվականը․․․

Իսկ հիմա, մի փոքր ավելի անկեղծ խոսք։ Ես բախտ չեմ ունեցել անձամբ ճանաչելու գեներալի կնոջը, սակայն ուզում եմ մի քանի կարևոր խոսք ասել․․․

Անկեղծ ասած, վաղուց էի ուզում գրել, սակայն որոշեցի սպասել մինչև այդ աղմուկը հանգի․․․

Ես ուզում եմ ներողություն խնդրել Ձեզնից, որ մեր հասարակության մեծ մասը միանգամից անցավ շահարկումների, ներողություն եմ խնդրում, որ շատերը չհարգեցին Ձեր սուգը, ներողություն եմ խնդրում, որ փոխանակ Ձեզ զորակցություն հայտնելու, շատերն իրենց դետեկտիվի տեղ դրած սկսեցին մեղավորներ փնտրել․․․

Եվ վերջապես, ներողություն եմ խնդրում, որ ստիպված եղաք լսելու ամենազազրելի խոսքերը ուղղված ձեր ընտանիքի հասցեին։ Պինդ կացեք․ Աստված համբերություն տա Ձեզ, իսկ գեներալի հոգուն՝ խաղաղություն․ Հարգանքներով՝ Հասմիկ Մելքոնյան