Մկոն խոսեց․ Դերասանը իր քաղաքապետ դառնալու լուրերի մասին

Մկրտիչ Արզումանյանն իր՝ Գյումրու քաղաքապետ լինելու մասին․․․

Հիշեցնենք, որ համացանցում լուրեր էին շրջանառվում այն մասին, որ Մկրտիչ Արզումանյանը կարող է դառնալ Գյումրու նոր քաղաքապետ․․․

Այս լուրը մեծ արձագանք ստացավ ու շատերը մեծ ոգևորությամբ ընդունեցին այն․․․

Սիրված դերասանը քիչ առաջ արձագանքել է այս խոսակցություններին․․․

Մկրտիչ Արզումանյանը մասնավորապես գրել է․

Սիրելիներս։ Ցանկանում եմ անդրադառնալ վերջին օրերին շրջանառվող ապատեղեկատվությանը․․․․

Ես չեմ պատրաստվում դառնալ Գյումրու քաղաքապետ, կամ որևէ պաշտոն ստանալու նպատակ չունեմ․․․

Ես անչափ շատ եմ սիրում իմ աշխատանքը և ասեմ ավելին, զբաղվելով իմ գործունեությամբ, լինելով իմ տեղում` արվեստի բնագավառում, շատ ավելին կարող եմ անել ոչ միայն իմ հարազատ քաղաքի, այլև իմ երկրի համար․․․

Հ.Գ. Քաղաքականության մեջ չեմ եղել, չկամ և հուսով եմ, որ մոտակա 100 տարիների ընթացքում չեմ լինի…