Մերկել-Փաշինյան հանդիպման ժամանակ խափանվեցին «թարգմանիչ» սարքերը. (Տեսանյութ)

Հարցուպատասխանի համար վարչապետի աշխատակազմն ապահովել էր սինխրոն թարգմանություն հատուկ սարքերով․․․

Բայց երբ սկսեց խոսել Անգելա Մերկելը, սարքերը խափանվեցին և գերմաներենից հայերեն թարգմանությունը սկսեց չլսվել․․․

Նիկոլ Փաշինյանն ու մյուս ներկաները սկսեցին ստուգել իրենց սարքերը՝ հասկանալու, թե ինչից է խնդիրը․․․

Բայց տևական ժամանակ սարքերը «համառորեն» չէին աշխատում․․․

Երբ աշխատակազմից գլխի ընկան, որ սարքերի հետ ինչ-որ բան այն չէ, արդեն Մերկելն իր խոսքն ասել էր և գրեթե ավարտում էր․․․

Լրագրողները և ներկաները անհամբեր սպասում էին թե ինչ պետք է հիմա լինի․․․

Տեսանյութը ստորև, բայց մինչ տեսանյութին անցնելը, հիշեցնենք նաև մեկ այլ ուշագրավ դեպքի մասին․․․

Նկատենք, որ նման մի դեպք էլ պատահել էր Սերժ Սարգսյանի՝ Վրաստան կատարած այցի ժամանակ․․․․

Երկու երկրների ղեկավարների հանդիպման ժամանակ հանկարծ Սերժ Սարգսյանի ականջակալում կորչում է թարգմանությունը․․․

Սարգսյանը սկսում է անհանգիստ շարժումներ անել, և այդ պահին Սերժ Սարգսյանին օգնության է հասնում Վիգեն Սարգսյանը․․․

Նա կռացած, «գաղտագողի» մոտենում է Սարգսյանին և նրան փոխանցում իր ականջակալը․․․

Իսկ հիմա տեսեք թե ինչ կատարվեց, երբ ամենակրևոր պահին խափանվեցին Փաշինյանի համար նախատեսված «թարգմանիչ» սարքերը․․․․

Տեսանյութը դիտեք՝ այստեղ