Ահա թե ով է այսօր Արցախում զոհված զինծառայողը․ (Լուսանկարներ)

Hraparak.am-ը գրել ․ Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, այսօր՝ փետրվարի 14-ին՝ ժամը 19:00-ի սահմանում, ՊԲ արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում,

դեռևս չպարզված հանգամանքներում, մահացու հրազենային վիրավորում է ստացել ՊԲ պայմանագրային զինծառայող, 1997թ. ծնված Հայկ Ներսեսի Ասրյանը․․․

Հայկն օրեր առաջ ֆեյսբուքյան իր էջում կիսվել էր զինվորի աղոթքով՝ «Սահմանապահ զինվորների աղոթքը դիրքեր բարձրանալուց առաջ….

Աստված միշտ Ձեր թիկունքին լինի…»,- գրված էր այնտեղ․․․

Զոհված զինծառայողը Սյունիքի մարզի Գորիս քաղաքի բնակիչ էր: Ավարտել է Գորիսի թիվ 1 դպրոցը: Սովորել է Արմենակ Խամփերյանցի անվան ռազմական ավիացիոն համալսարանում․․․

Մասնագիտությամբ ծրագրավորող էր: Ավարտել է Երևանի պետական համալսարանի Ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետը։ Ահա և Հայկի լուսանկարները՝