Առաջ թուրքի գյուլլից էի վախենում, հիմա՝ մեր…

Ընկել եք Սահմանադրական դատարանի դատավորների հետևից, կոկորդ եք պատռում, աշխարհով մեկ անում…

Տեսեք, հեղափոխություն ենք արել, ամեն ինչ փոխել ենք, մնացել է Սահմանադրական դատարանը…

Քաղաքական սին աղմուկը ինչի՞ համար է․․․ Ի՞նչ հարց է լուծվում այս աղմուկի մեջ…

Ինչու՞ նման մի աղմուկ էլ ղեկավարների կողմից չի բարձրացվում, Մեր Տան մեջ, զինվորների մահվան համար, ինչու՞ նման թեմաները իջեցվում են մինչև զինվորականի կիսավարտիքի, «տրուսիկի մակարդակի»…

Երբ ղեկավարության կողմից հարցի արժեքականությունն այդքան իջեցվում է, լրջանալ է պետք։ Սա՞ է խաղաղության նախապատրաստելու գինը…

Երբ այնքան ցավ, մրմուռ, կսկիծ զգանք, որ ասենք՝ ամեն ինչի հետ համաձայն ենք, միայն խաղաղություն լինի…

Հիշեցնեմ, որ փետրվարի 14-ին՝ ժամը 19:00-ի սահմանում, ՊԲ արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում,

դեռևս չպարզված հանգամանքներում, մահացու հրազենային վիրավորում է ստացել ՊԲ պայմանագրային զինծառայող, 1997թ. ծնված Հայկ Ներսեսի Ասրյանը: Այս տարվա մեջ 13-րդ դեպքը…

Հայկը Սյունիքից էր, Գորիս քաղաքից, սպա…

Ուզում էի ամփոփել, երբ նկատեցի իրավապաշտպան Կարեն Հովհաննիսյանի գրառումը.

Տղերք , չպակասեք… Առաջ թուրքի գյուլլից էի վախենում, ամեն ինչ արեցինք, որ չկարանա թիրախավորի, մոտ գա, Իսկ հիմա մեր… Բարի գիշեր…

Աղբյուր՝ Hraparak.am