Հայկի մասին․ նոր բացառիկ մանրամասներ

Hraparak.am-ը գրել է․

Բանակում մահացած զինվոր Հայկ Ասրյանն ավարտել է Գորիս քաղաքի Ակսել Բակունցի անվան միջնակարգ դպրոցը․․․

Դպրոց, որն իմ հայրական տնից ընդամենը մի քանի քայլ է բաժանում և մանկությունս անցել է այդ դպրոցի զանգի հնչյունների ներքո․․․

Նույն դպրոցն ավարտել եմ նաև ես ու ասեմ, որ մինչև հիմա էլ, երբ ասում են դպրոց, ես մեր դպրոցն եմ հիշում։ Վեհ, օրինակելի, նմանը չունեցող, իր բարձրության վրա․․․

Ակսել Բակունցի անվան միջնակարգ դպրոցի սանն է եղել Հայկը․․․

Միայն դա բավական է՝ պատկերացնելու, թե ինչ դաստիարակություն ու կրթություն է ստացել , առանց չափազանցության․․․

Ահա թե ինչ են ասում Հայկի մասին․

Նանա Մելքոնյան՝
Հայկը՝ այսօր մահացած զինվորը, դպրոցն ավարտել էր ոսկե մեդալով, համալսարանը՝ գերազանցությամբ․․․

Այո, այսպիսի բաներ, որ ուրախությամբ ասելու փոխարեն տխրությամբ ենք ասում․․․․

Հայկն ավարտել է Երևանի պետական համալսարանի Ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետը․․․

Սովորել է Արմենակ Խամփերյանցի անվան ռազմական ավիացիոն համալսարանում․․․

Հիշեցնեմ, որ փետրվարի 14-ին՝ ժամը 19:00-ի սահմանում, ՊԲ արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում,

դեռևս չպարզված հանգամանքներում, մահացու հրազենային վիրավորում է ստացել ՊԲ պայմանագրային զինծառայող, 1997թ. ծնված Հայկ Ներսեսի Ասրյանը․․․