Սուրենյանը արդեն նյարդայնացնում է ժողովրդին․ Ձյուն է գալու, սպասվում է բուք

Սուրենյանը արդեն նյարդայնացնում է ժողովրդին․ Ձյուն է գալու, սպասվում է բուք․․․

ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Հարգելի վարորդներ ուշադրություն

Փետրվարի 25-ի ցերեկը ցուրտ մթնոլորտային ճակատի ներխուժմամբ պայմանավորված հանրապետության լեռնային և նախալեռնային բոլոր շրջաններում կտեղա ձյուն,

առանձին հատվածներում սպասվում է նաև բուք․․․

Վաղը երեկոյան ժամերից տեղումները աստիճանաբար կդադարեն․․․

օդի ջերմաստիճանը փետրվարի 25-ի ցերեկը և 26-ի գիշերը կնվազի 8-10 աստիճանով,

որը կտևի ընդամենը 1 օր, փետրվարի 27-ից սկսած օդի ջերմաստիճանը կրկին կսկսի բարձրանալ»․․․