Իսկ ինչի՞ չեք գրում, որ հակառակորդը արդեն երկու օր է կրակում է․․․

Hraparak.am-ը գրում է․ «Ադրբեջանի ժողովուրդը խաղաղասեր է նույնքան, որքան Հայաստանի և Արցախի ժողովուրդը»․

երկրի ղեկավարի մակարդակով նման բան է հայտարարվում ու մեկ էլ՝ ՀՀ ՊՆ մամլո խոսնակը մեկ ժամ առաջ հայտարարում է․

Արծրուն Հովհաննիսյան՝  Երեկ ադրբեջանական ԶՈւ-երի ստորաբաժանումները կրակ են բացել ՀՀ ԶՈւ-երի ստորաբաժանումների մարտական դիրքերի ուղղությամբ․․․

Կրակից վիրավորվել է հայ զինծառայող, վիրավորումը թեթև է, նրա կյանքին վտանգ չի սպառնում․․․

Հայկական ԶՈւ-երի ստորաբաժանումների պատասխան կրակից հետո ադրբեջանական կրակը դադարել է․․․

Էլ Ադրբեջանի խաղաղասերը ո՞րն է։ Ամեն կերպ Ադրբեջանին խաղաղասեր ներկայացնելու իմաստը չեմ հասկանում։ Ադրբեջանցու՞ն եք համոզում որ ինքը խաղաղասեր է․․․

Ֆեյսբուքյան այս գրառումն էլ ընդունենք որպես մի աղեկտուր կանչ․

Anna Harutyunyan Ինչի՞ չեք գրում, որ հակառակորդը արդեն երկու օր է  կրակում է Կոթիի ուղղությամբ ու նույնիսկ կան երկու վիրավոր ( inchi cheq grum vor [email protected] arden 2 ora krakuma Kotii uxxutyamb.u nuynisk kan 2) viravor.․․

Կարելի նաև մտածել, թե ինչու չեն գրում։ Ադրբեջանցին խաղաղասեր է։ Պիտի համոզվե՞նք, թե չէ․․․