Ամենակարևոր բանը, որ պետք է անել վերահաս վտանգի դեպքում

Կորոնավիրուսի կանխարգելման միջգերատեսչական հանձնաժողովի նիստի արդյունքներով որոշվել է՝

1. Երկու շաբաթով դադարեցնել ցամաքային հաղորդակցությունը Իրանի Իսլամական Հանրապետության հետ․․․

2. Օդային հաղորդակցության նկատմամբ կիրառել ոչ ամբողջական սահմանափակումներ․․․

3. Իրանի Իսլամական Հանրապետության հետ բեռնափոխադրումները իրականացնել առանց սահմանափակումների, կիրառելով վարորդների նկատմամբ հատուկ հսկողության ռեժիմ․․․

4. Որեւէ սահմանափակում չկիրառել Հայաստանի Հանրապետության եւ Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացիների՝ հայրենիք վերադառնալու համար․․․

5. Երկու շաբաթվա ընթացքում բարեկամ Իրանի Իսլամական Հանրապետության կառավարության հետ լինել սերտ հաղորդակցության մեջ, ամբողջացնել տեղեկությունները ԻԻՀ-ում կորոնավիրուսի տարածման ծավալների վերաբերյալ՝ հետագա անելիքները ճշգրտելու համար․․․

6. Կառավարությունը քիչ անց հեռակա նիստով կկայացնի համապատասխան որոշում, որը ուժի մեջ կմտնի հրապարակման պահից։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել վարչապետ Նիկոլ Փաշինյանը․․․

Միաժամանակ վարչապետը նշել է, որ Հայաստանում կորոնավիրուսով վարակվածության ոչ մի դեպք չունենք, և Հայաստանն ունի բոլոր անհրաժեշտ տեխնիկական և մասնագիտական ռեսուրսները կորոնավիրուսի ճշգրիտ ախտորոշման համար․․․

Աշոտ Ասատրյանն այս առնչությամբ գրել է․ Հատկապես վերջին մի քանի օրերի ընթացքում Մեղրիի մաքսային կետում ժամանակ առ ժամանակ իրակաացվել են ախտահանման աշխատանքներ․․․

Մաքսակետը ամբողջությամբ դատարկվել է, այցելուները և աշխատակիցները դուրս են եկել շենքից, դադարեցրել է աշխատանքները և ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմին/HLIB.am աշխատակիցները իրականացրել են օդի օզոնային վարակազերծիչ և սրահի ախտահանման աշխատանքներ՝ ախտահանիչ լուծույթներով․․․

Պահպանվում է մաքսային կետի ամբողջ տարածքի իդեալական մաքրությունը, համագործակցում ենք նաև մաքսայինի բուժվարչության հետ>․․

Հավելենք, որ կա մի աննշան թվացող երևույթ, որը կարող է բարդացուցիչ հանգամանք դառնալ․․․

Եվ այսպես՝պահելով տարրական հիգենիայի կանոնները,  ամենառաջին քայլը, որը պետք է անել, համաճարակի Հայաստան մուտք գործելու դեպքում, պետք է վերացնել՝ “պաչիկով բարև” տալու սովորությունը․․․