Երկար սպասված. Քննարկվում է զորակոչային տարիքի շեմը բարձրացնելու հարցը

«Փաստ» թերթը գրում է.

«Փաստ» թերթը պարբերաբար տեղեկություններ է ստանում, որ իշխանության ներսում զորակոչային խնդիրների հետ կապված ակտիվ քննարկումներ են ընթանում…

Մասնավորաբար, ըստ մեր տեղեկությունների, առաջարկներից մեկը վերաբերում է զորակոչային տարիքի շեմը բարձրացնելուն…

Ըստ մեր աղբյուրների, խոսքն այն մասին է, որ զորակոչային տարիքը 18-ից 27 տարեկանի փոխարեն դառնա 20-ից (նույնիսկ 21-ից) 30 տարեկան…

Այսինքն, բանակ զորակոչել ոչ թե 18 տարեկանում, այլ 20 կամ 21, իսկ զորակոչային տարիքից դուրս գալու վերին շեմը 27-ից բարձրացնել 30-ի…

Թեման ինքնին նորություն չէ, քանզի նման ներքին քննարկումներ եղել են նաեւ նախկինում, սակայն, ըստ մեր տեղեկությունների, թեման վերջին շրջանում նորից սկսել է ակտուալանալ…

Այս տեղեկությունները ճշտելու համար դիմեցինք ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանին՝ խնդրելով պատասխանել, թե արդյո՞ք այս թեմայով քննարկումներ եղել են, ու արդյո՞ք հիմա իսկապես ակտիվացել են այդ քննարկումները…

«Ընդհանրապես նման քննարկումներ հաճախ են լինում, բայց եթե ասեմ՝ հատուկ դրա համար ինչ-որ օրակարգ է մշակվել, որ այդ հարցը քննարկվի, ո՛չ, չի եղել»,-ասաց Արծրուն Հովհաննիսյանը»…

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում