Խուճապ Իրանում. Փորձել են այրել հիվանդանոցը, որում եղել են կորոնավիրուսով հիվանդներ. (Տեսանյութ)

Խուճապ Իրանում. Փորձել են այրել հիվանդանոցը, որում եղել են կորոնավիրուսով հիվանդներ. (Տեսանյութ)

armdaily.am-ը գրել է.

Իրանի Բենդեր Աբբաս քաղաքում տեղի բնակիչները փորձել են այրել հիվանդանոցը, որտեղ, ենթադրաբար, բերել են մի քանի մարդու, որոնց մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել…

Փետրվարի 29-ին տեղի ունեցածի տեսանյութը Iran International հեռուստաալիքը հրապարակել է Twitter-ի իր էջում…

Կադրերում երեւում է, թե ինչպես է ցանկապատի հետեւում այրվում բուժհաստատության շենքերից մեկը: Որոշ ժամանակ անց հրդեհը մարվել է…

Iran International-ի տվյալներով ՝ տեղի բնակիչների դժգոհությունը նրա համար է, որ Կումա քաղաքից տեղական հիվանդանոց են տեղափոխել տասը մարդու, որոնց մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել…

Սակայն, ինչպես հեռուստաալիքին հայտնել է Հորմոզղանի բժշկական համալսարանի ներկայացուցիչ Ֆաթիմա Նորուզյանը,

Բենդեր-Աբբաս նոր հիվանդների տեղափոխման մասին հաղորդումները չեն համապատասխանում իրականությանը…

Տեսանյութը դիտեք ԱՅՍՏԵՂ