Խայտառակ վիճակ՝ քաղաքում, Կորոնավիրուսի հետ կապված․ Մի արեք․․․

Մինչ բուն նյութի անցնելը, համառոտ հիշեցնենք, որ ժամեր առաջ Փաշինյանն իր «լայվում»  ասաց, որ կորոնավիրուսի 9 կասկածելի դեպքերի վերաբերյալ թեստերը բոլորն անխտիր բացասական են եղել, սա նշանակում է, որ հիվանդության կասկածը հերքվել է․․․․

Առավոտյան Կառավարությունում  կորոնավիրուսի կանխարգելման աշխատանքային խմբի ընդլայնված կազմով նիստից հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանը, հիշեցնենք՝

հայտարարել էր, որ մեկ օրվա ընթացքում կորոնավիրուսով հիվանդացության նոր դեպք չենք, ունեցել, այս ընթացքում մի քանի կասկածելի դեպքեր ախտորոշվել են, պատասխանը բացասական է եղել․․․

«Այս պահի դրությամբ սպասում ենք 9 թեստերի պատասխանների եւ պատասխանները լինելուն պես հանրությանը կտեղեկացնենք․․․

Հույս ունենք, որ չեն հաստատվի, բայց եթե Աստված մի արասցե, հաստատվեն, մենք այդ մասին կտեղեկացնենք: Եթե հաստատվեն, դա որևէ խուճապի առիթ չպետք է լինի․․․

Սա հաղթահարելի հիվանդություն է եւ նույնիսկ առայժմ մեր միակ ախտորոշման դեպքի համար նույնիսկ այնպիսի ընթացք ունի, որ փաստորեն նա չի բուժվում, որովհետեւ ոչ մի ախտանշան չունի, անգամ ջերմություն չունի․․․

Կարճ ջերմություն է ունեցել, հետո ջերմությունն ինքն իրեն իջել է: Հիմա ուղղակի մարդը սուր վարակիչ հիվանդությունների բժշկական կենտրոնում, ուղղակի հեռուստացույց է նայում»,-ասել էր Փաշինյանը․․․

Նշենք նաև, որ վաղ առավոտից Երևանի մետրոպոլիտենի՝ «Բարեկամություն» և «Գարեգին Նժդեհ» կայարաններում հատուկ նյութերով ախտահանվում են բոլոր գնացքները: Այս մասին հայտնել են Երևանի Մետրոպոլիտենի ֆեյսբուքյան էջից․․․

Նշենք նաև, որ համացանցում լուրեր էին շրջանառվում այն մասին, թե խանութները դատարկվում են․ մարդիկ խուճապի մատնված միքանի օրվա գնումներ են անում․․․

Չնայած այն բանին, որ ընդամենը պետք է հետևել հիգենիայի տարրական կանոններն ու պահել դիստացիան այլ մարդկացից, միևնույն է հանրության մեծ մասը խուճապի է մատնված․․․

Այն, որ Հայաստանում կորոնավիրուս հայտնվելուց հետո կարող էր իրարանցման ու տագնապի պատճառ դառնալ, դա, թերևս, սպասել էր․․․

Սակայն, սպասելի չէր մեկ այլ, ոչ կարևոր մի բան․ Վերջերս նկատել եմ, որ մարդիկ մի տեսակ տրամադրված են իրար դեմ, որ․․․

Որ շատերն իրենց դիմացինի մեջ պոտենցիալ վարակակիր են տեսնում ու զգուշավորության տեղը, վախենում ու սարսափում են․․․

Հարգելիներս, աշխարհի վերջը չէ, պետք չէ այդքան խուճապահար լինել․ սովորոկան գրիպը շատ դեպքերում միքանի անգամ ավելի վտանգավոր է․․․ Մի արեք տենց բաներ, ժողովուրդ ջան․․․

Բոլոր դեպքերում միշտ պահեն հարգանը դիմացինի հանդեպ․ Իր էջում գրել է Հասմիկ Բակունցը