Անկեղծանում են հայտնի տղամարդիկ. «Իմ ամենայուրահատուկ նվերը»

showbiz.am-ը գրել է.

Պատմականորեն տղամարդիկ կանանց ծաղիկներ են նվիրում, որպեսզի շնորհավորեն, շնորհակալություն հայտնեն կամ ընդգծեն իրենց առանձնահատուկ վերաբերմունքը։ Սակայն քչերս ենք նկատում, որ նվեր ընտրելու ծիսակատարությունը տղամարդկանց համար պակաս կարևոր չէ, քան նվերի հասցեատիրոջ համար։

Անշուշտ տղամարդիկ նյարդայնանում են, տանջվում՝ ի՞նչ նվիրել․․․վարդեր, թե՞ կակաչներ, ծաղիկներ, թե՞օծանելիք, իսկ միգուցե՞ արևածաղիկներ կամ բանաստեղծությու՞ն։

Showbiz.am կայքի հետ զրույցում հայ աստղերից դերասաններ Արմեն Միքայելյանը, Գոշ Հակոբյանը և Համլետ Ղազարյանը պատմում են Մարտի 8-ին արված իրենց ամենահիշարժան ու յուրօրինակ նվերների մասին։

Դերասան Արմեն Միքայելյանի՝ մարտի 8-ի հետ կապված ամենահիշվող ու ծիծաղելի դեպքը տեղի է ունեցել դպրոցական տարիների ընթացքում։

«Ես ու ընկերս 3-րդ դասարանում էինք սովորում ու այդ ժամանակ սիրահարված էինք 10-րդ դասարանից մի աղջկա։ Իհարկե, այդ ժամանակ տարիքը մեզ համար բացարձակ կապ չուներ, ու որպես լավ ընկերներ՝ մեկս մյուսին չէինք խանդում։ Հենց այդ ժամանակ էր, որ երկուսով որոշեցինք մի բան նվիրել այդ աղջկան։ Ճիշտ է, գումար չունեինք, բայց դա մեզ համար խնդիր չէր, ելքը գտանք ու կազմակերպեցինք Վարդածաղկի տոն՝ հայերեն ասած «Ջանգյուլում»։

Բավականին շատ գումար հավաքվեց, ու մնում էր նվերի ընտրության հարցով զբաղվել։ Չգիտեմ ինչու, բայց այդ ժամանակ մտածեցինք, որ աղջկա համար լավագույն նվերը հիգիենայի պարագաներն են»,- ժպիտով հիշում է Արմենն ու շարունակում․ «Սիրուն տուփի մեջ դրեցինք դեզադորանդ, օծանելիք ( վարդի տեսքով ) ու նման բաներ։ Ճիշտ է, այդ աղջիկը՝ Լիաննան չընդունեց նվերը ու ծիծաղում էր, բայց մենք մեզ այդ պահին շատ երջանիկ էինք զգում»։

Մայրիկին նվեր ընտրելն Արմենի մոտ համեմատաբար ավելի հեշտ է ստացվել։ Այդ հարցում դերասանի հետ արտառոց դեպքեր չեն պատահել։

«Նվերներ ընտրելուց միշտ մտածում եմ, թե ինչի կարիք ունի այդ ժամանակ մայրս։
Կարծում եմ մայրության և գեղեցկության տոնը տարվա մեջ պետք է լինի ոչ թե 1, այլ 365 օր։ Հենց այդպես էլ մտածում եմ ու փորձում եմ քույրիկիս հետ միասին ուրախ պահերով լցնել մեր մայրիկի օրը»,- պատմում է Արմենն ու խոստովանում, որ գիտի՝ որն է մայրիկի համար ցանկալի նվերը․ «Հուսով եմ՝ մի օր կկարողանամ նվիրել մայրիկիս երազանքների երկրի տոմսը՝ ուղևորություն դեպի Իտալիա»։

Չբացահայտելով զբաղված է իր սիրտը, թե ոչ՝ Արմենը մեզ հետ կիսվեց, թե ինչ նվեր է տալու իր ապագայի երկրորդ կեսին․«Իմ կյանքի գլխավոր ծաղկեփունջը» արդեն հավաքված է, և կնվիրեմ այն աղջկան, ում սիրում եմ։ Արևածաղիկներից եմ հավաքել»։

Երգիչ և դերասան Գոշը այս տոնի հետ կապված նույնպես ծիծաղելի դեպք հիշեց։ Նա պատմեց մայրիկին իր արած առաջին նվերի մասին, որը հավերժ կմնա և՛ իր, և՛ մայրիկի հիշողության մեջ:

«Դեռ դպրոցում էի սովորում, 5-6 օր ճաշարանի համար նախատեսված գումարս հավաքեցի և գնացի Երիտասարդականի գետնանցում, որտեղ այն ժամանակ վաճառում էին ամեն ինչ։
Ես հավաքեցի 3000 դրամ և․․․ ուշադրություն․․․ գնեցի մայրիկիս համար գոգնոց ու մեքենայի կախազարդ, այն դեպքում, երբ մայրիկս չուներ մեքենա։

Երբ մայրիկս հարցրեց մեքենայի կախազարդն ինչու եմ գնել, ասացի․«Քեզ այնքան եմ սիրում, որ ուզում եմ՝ դու մեքենա ունենաս ու սա կախես»։

Իսկ երբ հարցրեց՝ գոգնոցն ինչու եմ գնել, այդ պահին ես էլ մտածեցի․ «Իրոք, ախր ինչո՞ւ»։ Պարզապես գումարս միայն այդ նվերները գնելու համար էր բավարարել։

Երգիչ և դերասան Գոշը այս տոնի հետ կապված նույնպես ծիծաղելի դեպք հիշեց։ Նա պատմեց մայրիկին իր արած առաջին նվերի մասին, որը հավերժ կմնա և՛ իր, և՛ մայրիկի հիշողության մեջ:

«Դեռ դպրոցում էի սովորում, 5-6 օր ճաշարանի համար նախատեսված գումարս հավաքեցի և գնացի Երիտասարդականի գետնանցում, որտեղ այն ժամանակ վաճառում էին ամեն ինչ։
Ես հավաքեցի 3000 դրամ և․․․ ուշադրություն․․․ գնեցի մայրիկիս համար գոգնոց ու մեքենայի կախազարդ, այն դեպքում, երբ մայրիկս չուներ մեքենա։
Երբ մայրիկս հարցրեց մեքենայի կախազարդն ինչու եմ գնել, ասացի․«Քեզ այնքան եմ սիրում, որ ուզում եմ՝ դու մեքենա ունենաս ու սա կախես»։
Իսկ երբ հարցրեց՝ գոգնոցն ինչու եմ գնել, այդ պահին ես էլ մտածեցի․ «Իրոք, ախր ինչո՞ւ»։ Պարզապես գումարս միայն այդ նվերները գնելու համար էր բավարարել։

Դերասան Համլետ Ղազարյանը Մայրության ու գեղեցկության միամսյակի կապակցությամբ առաջին ու ամենակարևոր նվերն արել է մայրիկի համար։

«Մայրիկիս համար ամենահիշարժան ու կարևոր նվերն արել եմ 9 տարեկանում, երբ դպրոցում կազմակերպված միջոցառման ժամանակ նրա համար կարդացի իմ գրած առաջին բանաստեղծություններից մեկը: Մայրիկս մինչև հիմա պահում է ձեռագրով գրված այդ բանաստեղծությունը։ Իսկ, ընդհանրապես, նվերներ ընտրել չգիտեմ ու նման դեպքերում նախապատվությունը տալիս եմ այնպիսի նվերների, ինչպիսիք գումարով գնել գուցե չլինի՝ ձեռքով պատրաստված ու պատմություն ունեցող։

Մարտի 8-ի հետ կապված ինձ մոտ շատ է տպավորվել հատկապես մեկը։ Երբ Գյումրիից նոր էի տեղափոխվել Երևան, ու կնոջս` Աննայի հետ նոր էի ծանոթացել, դեռ աշխատանք չունեի։ Մարտի 7-ին ամբողջ օրը փողոցում ծաղիկ էի վաճառում, որ այդ գումարով կարողանայի նրա համար նվեր գնել ու կարողացա փոքրիկ նվեր գնել սիրածս աղջկա համար։

Իսկ անցած մարտի 8-ին քաղաքի բարձրահարկ շենքերից մեկի տանիքին գիշերային ընթրիք էի կազմակերպել նրա համար դասական եղանակով՝ մոմեր, գինի, ջութակ․․․»։