Վանեցյանը հրապարակել է նորածին դստեր լուսանկարը և շնորհավորել մարտի 8-ը. (ՖՈՏՈ)

ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը ինստագրամյան իր էջում լուսանկար է հրապարակել և շնորհավորել մարտի 8-ի կապակցությամբ։

«Սիրելի կանայք, մայրեր եւ քույրեր,

Ջերմորեն շնորհավորում եմ գարնանային այս հրաշք տոնի՝ Մարտի 8-ի առիթով։

Թող որ Աստված Ձեզ միշտ պարգեւի անսահման սեր, ժպիտ եւ խաղաղություն։

Այս տարի գարնան զարթոնքը մեր տուն մի նոր ծաղիկ է բերել,

հայրական սիրտս աննկարագրելի բերկրանք է ապրել…

Առաջին անգամ իմ սրտի կանանց՝ մորս ու կնոջս հետ միասին շնորհավորում եմ նաեւ իմ չքնաղ Մարիաին։ Տոնդ շնորհավոր բալես…

ՇՆՈՐՀԱՎՈՐ ՄԱՐՏԻ 8!!!».