Հենց հիմա՝ Թորոսյանը շատ թարմ ու հրատապ կոչով դիմեց մարդկանց

Արսեն Թորսյանը թարմ ու կարևոր տեղեկություններ էր հայտնում․․

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը քիչ առաջ ֆեյսբուքյան ուղիղ եթերով թարմ տեղեկություններ հայտնեց կորոնավիրուսով վարակված պացիենտների մասին․․․

Մեկուսացված անձանց շրջանակից, որոնք մեկուսացվել էին շփում ունենալու պատճառով մի հաստատված պացիենտի հետ, խոսքը Էջմիածնի պացիենտի մասին է, երկու դրական հաստատված տեստ ունենք․․․

Այսինքն այն անձինք, ովքեր մեկուսացվել էին, ունենալով գանգատներ և տեղափոխվել էին ինֆեկցիոն հիվանդանոցներ, նրանց մոտ կորոնավիրուսը դրական է ցույց տվել»,- ասաց նախարար Թորոսյանը․․․

Նախարարը նշեց, որ այս պահին նրանք իրենց լավ են զգում, գանգատներ չունեն.«Նրանց ընտանիքներն արդեն իսկ մեկուսացվել են։ Հիմա նաև պարզվում է, թե այլ մեկուսացման ենթակա անձինք կան, թե՝ ոչ․․․

Հետևաբար մենք այս պահին ունենք 8 հաստատված դեպք, որոնցից 5-ը նույն խմբից են․․․

Դա իհարկե վատ է, բայց համաճարակաբանական առումով  Համաճարակաբանության տեսանկյունից դա ավելի լավ է, քան 8 անկախ դեպք ունենալը և հետևաբար կարող ենք փաստել, որ սրանք 4 անկախ դեպքեր են և ոչ թե՝ 8»․․․

Հաջորդ նորությունն այն էր, որ արդեն վերցրել են այն 31 քաղաքացիների թեստերը, որոնք մարտի 1-ից գտնվում էին Ծաղկաձորում՝ մեկուսացված․․․


«Բացասական լինելու դեպքում նրանց կուղեկցենք իրենց մշտական բնակության վայր։ Պատասխանները կլինեն երեկոյան »,-հավելեց նա…