Դավաճան ամուսինը կորոնավիրուսով է վարակվել Իտալիայում սիրուհու հետ արձակուրդի ժամանակ

Դավաճան ամուսինը կորոնավիրուսով է վարակվել Իտալիայում սիրուհու հետ արձակուրդի ժամանակ

armdaily.am-ը գրել է.

Անգլիայի բնակիչը կորոնավիրուսով է վարակվել Իտալիայում սիրուհու հետ անցկացրած արձակուրդի ժամանակ,

մինչդեռ նրա կինը կարծում էր, որ նա գործուղման է մեկնել երկրի սահմաններում: Այս մասին հայտնում է Daily Star-ը…

Մոտ 39 տարեկան հիվանդը, որի անունը չի հրապարակվում, իր կնոջը ասել է, որ գործուղման է մեկնել Մեծ Բրիտանիայի սահմաններում…

Իրականում նա մեկ այլ կնոջ հետ ժամանակ է անցկացրել Իտալիայում, որն ամենից շատ տուժել է եվրոպական մյուս երկրների շրջանում կորոնավիրուսի բռնկումից…

Վերադառնալուց հետո դավաճան ամուսինը բժիշկներին խոստովանել է, որ եղել է Իտալիայում եւ կարող էր վարակվել…

Հիվանդի կինը կարծում է, որ նա կարող էր վարակվել կորոնավիրուսով Մեծ Բրիտանիայում ինչ-որ մեկից գործուղման ժամանակ…

Նա հետեւել է իշխանությունների հանձնարարականին եւ ինքնամեկուսացել Անգլիայի հյուսիսում գտնվող իրենց տանը…