Հաստատված 115 դեպքերից մեկը՝ հայտնաբերվել է բուժքրոջ մոտ․ Մանրամասներ

Կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 115 դեպքից 1-ն արձանագրվել է բուժքրոջ մոտ, ով իր մասնագիտական առաքելությունն է իրականացրել ինֆեկցիոն հիվանդանոցում․ Մանրամասներ

Առողջապահության նախարարը նոր գրառում է արել․․․

Արսեն Թորոսյանը մասնավորապես հայտնել է․

Կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 115 դեպքից 1-ն արձանագրվել է բուժքրոջ մոտ,

ով իր մասնագիտական առաքելությունն է իրականացրել ինֆեկցիոն հիվանդանոցում․․․

Վերջինս անմիջապես հոսպիտալացվել է, նրա վիճակը գնահատվում է բավարար, թոքաբորբ չունի․․․

Առողջություն եմ ցանկանում նրան։ Այս օրերին բուժաշխատողներն աշխատում են գերծանրաբեռնված` հաճախ հայտնվելով ռիսկային իրավիճակներում․․․

Նրանք համարվում են վարակվելու ամենախոցելի խմբերից մեկը․․․

Խնդրում ենք հարգել նրանց աշխատանքը և մնալ տանը․․․