Վերջապես։ Շատ կարևոր որոշում, որը վաղուց էր պետք․ Կեցցեք

Վերջապես։ Շատ կարևոր որոշում, որը վաղուց էր պետք․ Մանրամասներ․․․

Օրենքի նոր նախագիծն առաջարկում է վարչական պատասխանատվության ենթարկել այն քաղաքացիներին,

որոնք պետք է սահմանային վերահսկողության անցակետերի մասնագետների ցուցումով ինքնամեկուսանային եւ որոնք խախտել են ինքնամեկուսացման կանոնները․․․

Այս մասին լրագրողներին հայտնել է Առողջապահության և աշխատանքի տեսչության պետ Հակոբ Ավագյանը․․․․

Նրա խոսքերով՝ սահմանային վերահսկողության կետերի մասնագետները քննարկման ժամանակ պարեկությանը առաջարկել են մի շարք միջոցներ, որոնք պետք է օգնեն այն մարդկանց վերահսկմանը,

որոնց խորհուրդ է տրվել ինքնամեկուսանալ COVID-19 կորոնավիրուսով վարակման բարձր ռիսկ ունեցող երկրներից ժամանելուց հետո․․․

Հակոբ Ավագյանը նշեց, որ իր գործընկերներն այժմ էլ շարունակում են աշխատել այդ նախագծի վրա, եւ ինքը հուսով է, որ առաջիկա ժամերին այն կընդունվի․․․

Նախագծի կետերից մեկի համաձայն, տեղեկատվությունն այն մարդու մասին, որին սահմանային վերահսկողության անցակետերում խորհուրդ կտան ինքնամեկուսանալ,

ստանում է ոչ միայն առողջապահության նախարարությունը, այլ նաեև ոստիկանությունը․․․ Եթե նա խախտի ինքնամեկուսացման կանոնները, նրան կարող են վարչական պատասխանատվության ենթարկել․․․