Ռուսաստանում գրանցվեց կորոնավիրուսից առաջին մահը

Ռուսաստանում գրանցվեց կորոնավիրուսից առաջին մահը: Զոհը 79 ամյա կին է եղել: Այս մասին հայտնում է Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը…

«Դժբախտաբար կորոնավիրուսից մենք առաջին զոհն ունեցանք: 79-ամյա կինն ուներ առողջական լուրջ խնդիրներ՝ շաքարային դիաբետ, աթերոսկլերոզ, հիպերտոնիա…

Կնոջ շրջապատի մարդիկ այժմ հսկողության տակ են, նրանց մոտ ծանր ախտանիշներ դեռևս չկան: Ես ցավում եմ ընտանիքի համար» — ասել է քաղաքապետը…

Հիվանդը հոսպիտալացվել էր մարտի 13-ին, բայց հարազատների խնդրանքով նրան տեղափոխել էին մասնավոր բժշկական կազմակերպություն…

Սակայն, դրական կորոնավիրուսային թեստի արդյունքը ստանալուց հետո, նա անմիջապես տեղափոխվել էր վարակիչ հիվանդությունների հիվանդանոց…

«Շնչառական անբավարարության բարձրացման համար, կինը ստացել է նաև բուժում վերակենդանացման բաժանմունքում…

Այս պահին վերահսկողության տակ են հանգուցյալի շրջապատի մարդիկ: Նրանք գտնվում են բժշկական մասնագետների հսկողության տակ: Հիվանդի հետ սերտ կապ ունեցողներից ոչ մեկը հիվանդության ուժեղ ախտանիշներ չունի…

Նշենք, որ Ռուսաստանում արձանագրվել է կորոնավիրուսային հիվանդության 147 դեպք, վերջին օրվա ընթացքում գրանցվել է 33 նոր դեպք: Արդեն հինգ հոգի վերականգնվել է…

Աղբյուր