Իտալիայում ռազմական տեխնիկայով տեղափոխել են կորոնավիրուսից մահացածների դիակները. (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Համացանցում է հայտնվել տեսանյութ, որում Իտալիայում գտնվող Բերգամո քաղաքում ռազմական տեխնիկայի շարասյունը տեղափոխում է կորոնավիրուսից մահացածների դիակները…
Ինչպես հայտնում է Sky-ը, քաղաքում վարակից մահացել է առնվազն 93 մարդ…
«Բերգամոյի դիակիզարանը, որն աշխատում է օրը 24 ժամ, կարող է դիակիզել 25 զոհ…
Պարզ է, որ այն չէր կարող դիմակայել վերջին մի քանի օրերի ընթացքում առաջացած ծանրաբեռնվածությանը », – նշել է Բերգամոյի քաղաքապետ Ջիորջիո Գորին…
Այդ պատճառով էլ քաղաք է ժամանել ռազմական տեխնիկա,
որն այլ քաղաք է տեղափոխելու դիերը՝ Մոդեն, Ակվի Տերմե, Պարմա և այլ քաղաքներ…
Նշվում է, որ զոհերի աճյունափոշին կվերադարձվի Բերգամո…
Տեսանյութը դիտեք ԱՅՍՏԵՂ