Գլխավոր պարետը լուսանկար է հրապարակել կառավարութան շենքի հրդեհից. (ՖՈՏՈ)

Ինչպես ավելի վաղ հայտնել ենք, մարտի 19-ին, ժամը 22:21-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել,

որ ՀՀ կառավարության 1-ին մասնաշենքի 4-րդ հարկի սենյակներից մեկում հրդեհ է բռնկվել…

Հրդեհի բարդության թիվ 2 կանչով դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից վեց մարտական հաշվարկ,

հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի օպերատիվ խումբը և ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը…

ՀՀ փոխվարչապետ, պարեկ Տիգրան Ավինյանն Ինստագրամի իր էջի Story բաժնում լուսանկար է հրապարակել հրդեհից և կից գրել՝ «Բոլոր առումներով արտակարգ»…

Նշենք, որ սենյակներից մեկում այրվել է գրասենյակային գույք…

Հրդեհը մեկուսացվել է ժամը 22:32-ին, մարվել՝ 22:44-ին…

Լուսանկարը՝ ստորև.