Երևանում 35-ամյա բժիշկը պատուհանից ցած նետվելու միջոցով ինքնասպան է եղել

Այսօր՝ մարտի 20-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում…

Ժամը 01։00-ի սահմաններում Երևանի 1-03 շտապօգնության թիվ 2 ենթակայանի բժիշկների հերթապահ խումբը ահազանգել է ոստիկանության Մաշտոցի բաժին և հայտնել,

որ կանչով մեկնել են Հալաբյան փողոցի շենքերից մեկը,

որտեղ բակում հայտնաբերել են տղամարդու դի։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը…

Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը Երևանի բնակիչ՝ 35-ամյա Ա. Ա-ն էր, որը նշված շենքի 4-րդ հարկի շքամուտքի պատուհանից ինքնասպանություն է գործել ցած նետվելու միջոցով…

Աղբյուրի տեղեկություններով՝ Ա. Ա-ն իր ազգականի տանը մասնակցելիս է եղել խնջույքի,

որից հետո խնջույքի մասնակիցները տեսել են, որ նա սենյակում չէ ու հետո նրա դին հայտնաբերել են դրսում…

Շամշյանի տեղեկություններով՝ Ա. Ա-ն մասնագիտությամբ բժիշկ էր,

աշխատում էր «Ավագյան» բժշկական կենտրոնում՝ որպես բաժնի վարիչ…