Ընտիր լուր։ Վաղը սմարթֆոններ կբաժանվեն բոլոր ցանկացողներին

Նախ հիշեցնենք, որ հեռախոսով տեղորոշելու օրենքի նախագիծը ընդունվեց․․․

ԱԺ արտահերթ նիստում երկրորդ վերջնական ընթերցմամբ ընդունեցին «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրենքում և հարակից օրենքներում լրացումներ կատարելու օրենքների նախագծերի փաթեթը․․․

Օրենսդրական փոփոխությունները նախատեսում են, որ արտակարգ դրության ռեժիմի պայմաններում համապատասխան մարմինները հասանելիություն կստանան հասարակական էլեկտրոնային ցանցի տվյալների հավաքմանը․․․

Այսպես, կառավարությունը հնարավորություն կունենա հետևել այն քաղաքացիների գտնվելու վայրին, նրանց տեղաշարժին, ինտերնետ-միացումներին, կոնտակտներին,

նրանց հետ կապված հեռախոսահամարներին, համարի վերահասցեավորմանը, ինչպես նաև զանգերին, դրանց տեւողությանը, սակայն արդարադատության նախարարության հավաստիացումներով՝ ոչ խոսակցության բովանդակությանը․․․

Քաղաքացիների անձնական տվյալների փոփոխությունները և հավաքելու հնարավորությունը կտարածվեն միայն համավարակի հետ կապված արտակարգ ռեժիմի ժամանակահատվածի վրա․․․

Հիշեցնենք նաև, որ Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն ասել էր, որ հնարավոր է մարդկաց սմարթֆոններ տան, կամ համապատասխան վայրերում ոստիկանների կարգեն՝ հսկողության․․․

Եվ ահա, քիչ առաջ տեղեկություն տարածվեց, որ վաղվանից ով ուզի կարող է սմարթֆոն նվեր ստանա․․․

Տեղեկությունը այս, ցավոք սրտի, չէր համապատասխանում իրականությանը և ապրիլմեկյան կատակ էր ))) Ֆեյսբուքի իր էջում գրել է Լիլիթ Հարությունյանը