Ուշադրություն։ Հայտնի է դարձել կորոնավիրուսի նոր ախտանիշը, որը հայտնի չեր

Կորոնավիրուսի ախտանիշների ընդհանուր ցանկում հայտնվել է ևս մեկը, որը գրանցվել է ԱՄՆ-ի բժիշկների կողմից, գրում է Vesti-ին․․․

Կալիֆոռնիայի համալսարանի մաշկաբանության պրոֆեսոր Ռենդի Ջեքոբսը հաղորդել է, որ COVID-19-ը կարող է արտահայտնվել մաշկի ցանի տեսքով, մասնավորապես․․․

Նրա հիվանդը հոսպիտալացվել է կորոնավիրուսի ախտորոշմամբ, և հիվանդության անամնեզը կազմելիս հաջողվել է պարզել ևս մեկ ախտանիշ․․․

«Նրա ախտանիշները սկսվել են մոտ 10 օր առաջ՝ ցածր ջերմաստիճան, քթի փակվածություն, հետագայում քթից արտադրություն և թաց հազ՝ առանց շնչարգելության: Հիվանդը ենթադրել է, որ դա մրսածության հետևանք է․․․

Մեկ շաբաթ անց նա ազդրի առջի հատվածում նկատել է ժամանակավոր, քոր չառաջացնող գունատություն, անոթային ցան․․․

Դա նկատվել է 24 ժամ, այնուհետև ամբողջովին անհետացել: Միևնույն ժամանակ, հիվանդը նկատել է վառ կարմիր հեմատուրիա (արյունամիզություն) և ընդհանուր թուլություն»,- պատմել է բժիշկը․․․

Հաջորդ օրն այդ ախտանշաններն անհետացել են, և ի հայտ է եկել չոր հազ, ուժեղ թուլություն, իսկ COVID-19-ի թեստը դրական է եղել․․․

Տղամարդը հոսպիտալացվել է, նա գտնվում է թթվածնի աջակցության տակ․․․

Բժիշկը նշել է, որ նման ախտանիշներ են ունեցել նաև այլ հիվանդներ։ Փոխանցում է 1in.am-ը