Հյուրանոցում մեկուսացված քաղաքացին բողոքում է իրենց մատուցված սննդից

Հայրենիք վերադարձած և արդեն երկու շաբաթ հյուրանոցում մեկուսացված Նատալյա Հարությունյանը մանրամասներ է ներկայացրել, թե ինչպես են սնվում և ինչ իրավիճակ է «Մինոթել Բարսամ Սյութզ» հյուրանոցում, որտեղ անցկացնում են կարանտինը…

«Մտածում էի՝ ձայն չհանեմ, բայց չեղավ… Անհասկանալի հյուրանոցում կարանտինում ենք, բայց սա դեռ հեչ, ոչ ոք տեղյակ չէ, թե ինչու ենք մենք այստեղ 14 օրից ավել մնում, դա էլ հեչ…

Մարդ չկա, որ զբաղվի այս հարցով, ուր զանգում ես, հստակ, գրագետ, հիմնավոր պատասխան տվող չկա: Շունը տիրոջը չի ճանաչում…

Հույս ունեինք, որ գոնե վերադառնալով հայրենիք՝ հանգիստ մեր տանը կնստեինք, բայց չէ, պիտի ամեն ինչ բարդացնել…

Բայց, որ ուտելիքն է խայտառակություն…

Ասենք, եթե մենք չկարողանայինք դրսից ուտելիք պատվիրել, սոված կմնայինք, ցերեկը հաստ «սասիսկի», իրիկունը՝ բարակ, իսկ առավոտյան անհայտ ծագման ձվածեղ՝ վատ հոտով…

Ու զարմանում եմ՝ ովքե՞ր են այստեղ փողեր աշխատում, չգիտեմ, բայց սա ուղղակի, խայտառակություն է,

ամենախնդալուն այս պատմության մեջ այն է, որ այս նույն ուտելիքից մի հատ էլ տալիս են 9 ամսական երեխային…

Այնքան կուզենայի, որ այդ ուտելիքը տվողների երեխեքը այդպիսի սնունդով մեծանան», — գրում է Հարությունյանը…